ՀՀ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը զբաղվում է ճարտարապետության պատմության, տեսության, քաղաքաշինության եւ շինարարական արվեստի հետ կապված նյութերի հավաքագրմամբ, ուսումնասիրությամբ և պահպանությամբ:
Թանգարան-ինստիտուտը նաև ուսումնասիրում է և ներկայացնում է ժամանակակից հայ ճարտարապետների աշխատանքները:
Թանգարան-ինստիտուտի տնօրեն, ՀՀ ճարտարապետության թեկնածու Անուշ Տեր-Մինասյանը պատմում է թանգարանում նախատեսված ցուցահանդեսների և ծրագրերի, ինչպես նաև հրատապ և կարևոր խնդիրների մասին:
-Նախ, մեր թանգարանի համար ամենակարևոր հարցերից մեկն է տարածքի մեծացումը: Թանգարանը գործում է 25 տարի, և այս տարիների ընթացքում հավաքվել է կարևորագույն նյութերով լի արխիվ:
Բայց տարածքի պակասի պատճառով այս նյութերը դառնում են օգտագործման և գիտական մշակման համար գրեթե անհասանելի:
Նաև չկան պատշաճ պայմաններ պահեստային ֆոնդերի պահպանման և մշտական ցուցադրության ստեղծման համար:
Մենք ոչ միայն թանգարան, այլ նաև ինստիտուտ ենք և պետք է լուծել այնպիսի հարցեր, որոնք ևս կապված են տարացքի հետ՝ օրինակ, հնարավորություն տալ մասնագետներին գիտական աշխատանքներ կատարել թանգարանում: Ի վերջո, երբ կարողանանք ներկայացնել արխիվային նյութերը, դա հետաքրքիր կլինի և մասնագետներին, և այցելուներին:
-Թանգարաը մտադի՞ ր է մշտական ցուցադրության ստեղծել:
-Մեր թանգարանը կարող է լինել հետաքրքիր է ոչ միայն մասնագետներին, այլև լայն հանրությանը, զբոսաշրջիկներին: Հետևաբար, մեզ համար առաջնահերթ է ստեղծել մշտական ցուցադրություն, որտեղ կներկայացվի հայկական ճարտարապետությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, որը թույլ կտա հետևել ողջ գործընթացը:
Չէ ՞ որ դարեր շարունակ մեր ճարտարապետությունը հանդիսացել է ազգի ինքնության գրավականը, հայկական ճարտարապետությունը ունեցել է կարևոր դեր նաև համաշխարհային ճարտարապետության համար, և դա անհրաժեշտ է ցույց տալ:
Կներկայացվեն և մակետներ, և ներկայացնող տեքստեր, լուսանկարներ՝ մի խոսքով այն ամենը, ինչը առավել կերպով ցույց կտա հայկական ճարտարապետության զարգացման բոլոր փուլերը: Նման ցուցադրություն, միանշանակ, հետաքրքիր կլինի բոլորին:
-Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը և Ա. Թամանյանի անվ. թանգարան-ինստիտուտը ապագայում կմիավորվե՞ն:
-Այո, այդպես է: Քաղաքաշինության Նախարարությանը կից Ա. Թամանյանի անվ. թանգարան-ինստիտուտը և մեր թանգարանը նախատեսվում է միավորել և ստեղծել Ա.Թամանյանի անվան ճարտարապետության Ազգային թանգարան-ինստիտուտ:
Միավորելով այս երկու հաստատությունները, որոնք այսօր ունեն անբավարար պայմաններ, կարելի է ստեղծել մեկ թանգարան, որտեղ հնարավոր կլինի անցկացնել ցուցահանդեսներ, սեմինարներ և վարպետության դասընթացներ, իրականացնել կրթական ծրագրեր երեխաների համար:
Շատ կարևոր է նաև, որ կբարելավվեն արխիվների պահպանման պայմանները, կստեղծվեն ֆոնդերի պահեստարաններ, որոնք կբավարարեն ժամանակակից թանգարանային պահանջներին:
-Ի ՞ նչ ցուցահանդեսներ տեղի կունենան 2016-ին թանգարանում:
-Մարտի 29-ին թանգարանում տեղի կունենա <<Ռուսական և հայկական սրբավայրերը Երուսաղեմում>> ցուցահանդեսը, որը կներկայացնի եզակի լուսանկարներ Սանկտ-Պետերբուրգի Պետական կրոնի պատմության թանգարանի հավաքածուից : Ցուցահանդեսը կներկայացնի XIX և վաղ XX դարի հայտնի լուսանկարիչների աշխատանքները: Այդ լուսանկարներից շատերը ցուցադրվելու են առաջին անգամ:
Ցուցահանդեսը նվիրված է հայկական և ուղղափառ Զատիկին, այն կտևի մինչև մայիսի 5-ը:
2016-ի աշնանը թանգարանում բացվելու է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ներկայացված լուսանկարները և նախագծերը ցույց կտան այն ամենը, ինչ ստեղծվել է, կառուցվել և վերականգնվել է այս ժամանակահատվածում: Իհարկե, միշտ չէ, որ ամեն ինչ ընթանում է հեշտությամբ, ինչ-որ բան է կորչում, բայց եկեք բոլորս նաև հիշենք ստեղծվածի մասին: Չէ ՞ որ յուրաքանչյուր քաղաք նման է կենդանի օրգանիզմի: Այնտեղ ինչ-որ բան ավելանում է, ինչ-որ բան փոխվում է, կամ հեռացվում է:
Նայեք 20-րդ դարի սկզբի Երևանի նկարները և համեմատեք այսօրվա քաղաքի հետ: Իհարկե, ցավալի է, որ բազմաթիվ կորցրած շենքեր ունենք, սակայն շինարարության գործընթացը չի կարող լինել առանց կորուստների: Այժմ կարևոր է պահպանել ամենաարժեքավորը, իսկ <<Հին Երևան>> նախագծի իրականացումը, հուսամ, կլրացնի այն, ինչ առավել անհրաժեշտ է և կարեվոր: Նաև, 2016-ի աշնանը թանգարանում նախատեսվում է անցկացնել Միջազգային բիենալե, որտեղ ներկայացվելու են արտերկրից ժամանակակից հայ ճարտարապետների աշխատանքները: Թանգարանի ծրագրերում կա նաև տարբեր թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպում, օրինակ, <<Հայկական գոբելեն ինտերիերում >>, ինչպես նաև համագործակցություն այլ թանգարանների հետ, այդ թվում՝ Ռուսաստանից: