Պետական կառուցվածք
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա:
Կլիմա
Ջերմաստիճանը Հայաստանում հիմնականում կապված է բարձրությունից։ Լեռնային հատվածներում հիմնականում Միջերկրական և Սև ծովերից եկած ցիկլոններն են, որոնք ապահովում են սեզոնային մեծ փոփոխություններ։ Հայկական բարձրավանդակում, ձմռան միջին ջերմաստիճանը 0°C, իսկ ամառային միջինը հասնում է 25°C-ի։ Տարեկան միջին տեղումները Արաքսի հովտում կազմում են 200-250 մմ, իսկ Դեբեդի հովտում 300 մմ։ Բարձրադիր, լեռնային վայրերում՝ 800-1000 մմ, իսկ նախալեռնային և հովտային վայրերում 200-550 մմ:
Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքներն են`
Երևան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Հրազդան, Աբովյան, Կապան, Արմավիր, Աշտարակ:
Լեզու
Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որի գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը:
Մշակույթ
Հայաստանի մշակույթը շատ հարուստ է և ունի հազարամյակների պատմությոևն՝ գրականություն, ճարտարապետություն, ժողովրդական պարեր, դասական, գուսանական, եկեղեցիական երաժշտության։ Հայկական մշակույթի վրա մեծ ազդեցություն է ունեցել թե արևելյան հարևանների մշակույթը, և թե Եվրոպական երկրների մշակույթը:
Կրոն
Բնակչության մոտ 94%-ը իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է համարում։ Կրոնական փոքրամասնությունների թվում են կաթոլիկները, մոլոկանները, ռուս ուղղափառները, ավետարանականները, բապտիստները, հոգեգալստականները, խարիզմատական քրիստոնյաները, Եհովայի վկաները, մորմոնները, եզդիները, հուդայականները, սուննի մուսուլմանները (հիմնականում՝ քրդեր) և շիա մահմեդականները: Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 66 կրոնական համայնք:
ՀՀ տոներ և հիշատակի օրեր
Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը - Ամանոր և Ծննդյան տոներ. Դեկտեմբերի 31-ին, Հունվարի 1-2ը՝ Ամանոր, Հունվարի 3-5ը՝ նախածննդյան տոներ, Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդ և Հայտնություն (ոչ աշխատանքային օրեր)
Հունվարի 7 - Մեռելոց հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)
Հունվարի 28 - Բանակի օր (ոչ աշխատանքային օր)
Փետրվարի 21 - Մայրենի լեզվի օր
Փետրվարի 28 - Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր
Մարտի 8 - Կանանց տոն (ոչ աշխատանքային օր)
Ապրիլի 1 - Երգիծանքի և հումորի օր
Ապրիլի 7 - Մայրության, գեղեցկության և սիրո տոն
Ապրիլի 24 - Ցեղասպանության զոհերի հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)
Մայիսի 1 - Աշխատանքի օր (ոչ աշխատանքային օր)
Մայիսի 8 - Երկրապահի օր
Մայիսի 9 - Հաղթանակի և խաղաղության տոն (ոչ աշխատանքային օր)
Մայիսի 28 - Հանրապետության տոն (ոչ աշխատանքային օր)
Հունիսի 1 - Երեխաների իրավունքների պաշտպանության օր
Հունիսի 14 - Բռնադատվածների հիշատակի օր
Հուլիսի 5 - Սահմանադրության օր (ոչ աշխատանքային օր)
Սեպտեմբերի 1 - Գիտելիքի, գրի և դպրության օր
Սեպտեմբերի 21 - Անկախության տոն (ոչ աշխատանքային օր)
Հոկտեմբերի առաջին կիրակի օրը - Ուսուցչի օր
Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը - Թարգմանչաց տոն
Դեկտեմբերի 7 - Երկրաշարժի զոհերի հիշատակի օր
Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը - Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր
Սուրբ Զատկից 64 օր հետո՝ կիրակի օրը - Սուրբ Էջմիածնի տոն:
Օգտակար Տեղեկություններ
- 1598