Հուշարձաններ

Խոր Վիրապ
Խոր Վիրապ
Արարատի մարզ՝ Խոր Վիրապ:
Ըստ լեգենդի` Տրդատ հեթանոս թագավորը Քրիստոնեություն քարոզելու համար բանտարկել է Սբ. Գրիգոր Լուսավորչին քարանձավում, որը հետագայում հայտնի է դարձել որպես Խոր Վիրապ:
Այն 4-րդ. դարի համալիր է` բիբլիական Արարատի առջև:
Խոր Վիրապը Հայաստանի զբոսաշրջության հայտնի կենտրոն է:



 Ամբերդ
Ամբերդ ամրոց
Արագածոտնի մարզ՝ Ամբերդ ամրոց:
Ամբերդը (ամրոց ամպերի մեջ) գտնվում է Ամբերդ և Արքաշեն գետերի միացման կետում:
Ամրոցը կառուցվել է 10-13-րդ դարերում, նա պատկանում Էր Պահլավունի արքայազներին: Այստեղ պահպանվել են Ամբերդի եկեղեցին, պալատի բաղնիքը, գաղտնի ելքը`դեպի կիրճ:




ԷջմիածինԷջմիածին
Արմավիր մարզ՝ Էջմիածնի Մայր տաճար, Զվարթնոցի տաճար: Մ.թ. 301 թվականին Քրիստոնեություն ընդունելուց հետո, Տրդատ III թագավորը հիմնադրեց Սբ. Էջմիածին Մայր Տաճարը, հայկական առաքելական եկեղեցիների կենտրոնը: Մայր Տաճարն ունի եզակի մասունքներով թանգարան: Մայր Տաճարի գլխավոր տեսարժան վայրերն են Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե և Սուրբ Շողակաթ եկեղեցիները: Զվարթնոցի տաճարը կառուցել է Ներսես Գ. Շինարարը 7րդ. դարի կեսերին: Զվարթնոցի տաճարը հիասքանչ է, ունի հսկայական ճարտարագիտական արժեք: Ցավոք, այս ճարտարապետական գլուխգործոցը ավերվել է երկրաշարժի ժամանակ և այժմ գտնվում է ավերակների մեջ:


Հաղպատ, ՍանահինՀաղպատ, Սանահին
Լոռու մարզ՝ Հաղպատ, Սանահին: Հաղպատի վանքը միջնադարյան հայկական գեղեցիկ համալիր է, որը կառուցվել է Բագրատունյաց թագավորական ընտանիքի իշխանության օրոք: Հայաստանում հայտնի էին Հաղպատի գրադարանները, դպրոցները և ճաշարանները: Հաղպատի վանքը հատկապես հարուստ է խաչքարերով: Սանահինի վանքը հիմնադրել է Աշոտ III Ողորմածը 996 թվականին: Վանքի տարածքում կան ավելի քան հիսուն խաչքարեր, գերեզմանատուն և գյուղ: Ինչպես և Հաղպատը, Սանահինն ասպատակել են մոնղոլները` նախ գրավելով Ակներ ամրոցը, որը գտնվում էր Սանահինի և Հաղպատի վանքերի միջև ընկած ճանապարհին և ապահովում էր դրանց պաշտպանությունը։

ԳոշավանքԳոշավանք
Տավուշի մարզ՝ Դիլիջան: Դիլիջանից ոչ հեռու գտնվում են տեսարժան վայրերը` Հաղարծինի վանական համալիրը և Գոշավանքը, ինչպես նաև Պարզ լիճը և Ջուխտակ վանքը:
Դիլիջանի լեռնանտառային կլիման, հանքային ջրերը և առատ բուսական աշխարհը գրավում են շատ զբոսաշրջիկների:
Գոշավանքը 12րդ. դարում կառուցել է Մխիթար Գոշը:
Այն կազմված է երեք եկեղեցիներից, տպագրատնից և դպրոցից: Միջնադարում Գոշավանքը եղել է նաև Հայաստանի գլխավոր կրթական կենտրոններից մեկը:



Սևանա լիճԳեղարքունիքի մարզ՝ Սևանա լիճ, Նորադուս
Սևանը՝ ամենամեծ լեռնային և քաղցրահամ լիճն է Կովկասում: Սևանը կոչվել է Գեղարքունյանց ծով` մեծության պատճառով: Սևանա լճի տեսարժան վայրերից է Սևանի վանքը, որը կառուցվել է կղզու վրա 9 դ.: Այժմ վանքը գտնվում է թերակղզու վրա` ջրի մակարդակի իջեցման պատճառով: Սևանա լիճը կազմված է իրար միացված երկու մասերից` Փոքր Սևանից և Մեծ Սևանից: Սևանը հարուստ է ձկնատեսակներով: Նորադուսը գերեզմանատուն է` 9-15-րդ դարերին պատկանող խաչքարերի տպավորիչ շարքով: Համաձայն լեգենդի` մոնղոլ-թաթարների հարձակման ժամանակ հարյուրավոր խաչքարեր դարձել են զինվորներ: Տեսնելով այդ բազմությունը, թշնամին չի հարձակվել գյուղի վրա և նահանջել է:

Գառնի
Գառնի տաճար
Կոտայքի մարզ՝, Գառնի տաճար: Գառնի տաճարը կառուցել է Տրդատ I թագավորը մ.թ. 1դ.:
Գառնին նվիրված է Միհր հեթանոսական աստծուն:
Այն եղել է հայկական թագավորական ընտանիքների ամառանոցը:
Ամառանոցի լողասենյակի բազմագույն և խճանկարավոր հատակը, որի վրա պատկերված է ծով և տարբեր դիցաբանական աստվածներ, ունի եզակի արժեք:



Գեղարդ
Գեղարդի վանք
Գեղարդի վանքը հայտնի է նաև որպես Այրիվանք, նա կառուցված է քարանձավի մեջ: Գեղարդ վանքը միջնադարյան Հայաստանի վանքային ճարտարապետության լավագույն նմուշներից մեկն է:






Տաթև
Տաթևի վանք
Սյունիքի մարզ՝ Տաթևի վանք: Վանքը հիմնադրվել է 4րդ. դարում, եղել է Սյունիքի եպիսկոպոսների նստավայր: Տաթև անունը նշանակում է "տուր թևեր": Վանքը միջնադարյան Հայաստանի կրթական ամենահայտնի կենտրոններից մեկն էր: Վանքի բակում կա 8մ. բարձրությամբ եզակի կառույց, որը կոչվում է "Գավազան":





Նորավանք
Նորավանք
Վայոց Ձորի մարզ՝ Նորավանք: Նորավանքի համալիրը ներառում է երկու եկեղեցիներ, որոնցից հիմնականը Սուրբ Կարապետն է` կառուցված Օրբելյան արքայազնի կողմից: Այս վանքային համալիրը եղել է նաև միջնադարյան Հայաստանի մշակութային կենտրոն: