Բացահայտե՛ք նոր զբոսաշրջային գրավչության ու առողջ ապրելակերպի գաղտնիքները «In Tour Expo» և «SportWay» ցուցահանդեսներում

Որքանո՞վ է զբոսաշրջային Հայաստանը հասանելի և մրցունակ միջազգային զբոսաշրջային շուկայում: Ի՞նչ նոր ու հետաքրքիր առաջարկներ ակնկալել 2018 թվականին ճանապարհորդելու համար, ի՞նչ մարզաձևով մարզվել, ի՞նչ մարզահագուստ կրել:

Այս և մի շարք այլ հարցերի լիարժեք պատասխանները կարող եք ստանալ 2018 թվականի ապրիլի 20-ին այցելելով Yerevan expo ցուցահանդեսային համալիր, որտեղ միաժամանակ կկայանա 2 միջազգային ցուցահանդես: Արդեն 5-րդ անգամ անցկացվող «In Tour Expo»-ին զուգահեռ այս տարի առաջին անգամ տեղի կունենա նաև սպորտի ոլորտին նվիրված «SportWay» ցուցահանդեսը:
«InTour Expo» ցուցահանդեսը 5 տարի շարունակ լավագույն վայրն է տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների և սպառողների շփման համար: Ցուցահանդեսը նաև հարթակ է, որտեղ մասնավոր սեկտորը կարող է շփվել պետական հատվածի ներկայացուցիչների հետ ու քննարկել ոլորտին առնչվող խնդիրներ: Այստեղ բացահայտվում են լավագույն տուրիստական առաջարկները՝ շրջագայությունների կազմակերպում Հայաստանում, Արցախում և աշխարհի տարբեր երկրներում, ավիափոխադրումներ, հյուրանոցների ամրագրում, տուրեր և այլն: «InTour Expo» ցուցահանդեսին մասնակցելու են ոլորտի շուրջ 80 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Հունաստանից, Չեխիայից, Վրաստանից, Իրանից, Եգիպտոսից և այլ երկրներից: Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են թվային մարքեթինգի, գաստրո-տուրիզմի և հյուրանոցային բիզնեսը առցանց տիրույթում ներկայացնելու վերաբերյալ սեմինարներ, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտի նորամուծություններին առնչվող մի շարք շնորհանդեսներ։ Խոսնակների թվում են արտերկրում հաջողության հասած հայ մասնագետներ Մայք Լազիևը, Արմեն Կալաջյանը, Աննա Մազմանյանը:
«SportWay» ցուցահանդեսը առողջ ապրելակերպ նախընտրողների համար է: Ցուցահանդեսի ընթացքում գործելու են ակտուալ սպորտային առաջարկներ՝ մարզական ինչ ակումբ հաճախել, ինչ առողջ սնունդ օգտագործել և այլն:
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվի նաև Հայաստանի օլիմպիական հավաքականի նոր մարզահագուստը: Միջոցառման պաշտոնական բացմանը ներկա կլինեն ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, Օլիմպիական չեմպիոններ, հայտնի մարզիկներ, ոլորտի ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսի հատուկ հյուրն է լինելու հայտնի բլոգեր, ճանապարհորդ, Ալեքսանդր Լապշինը:
Ցուցահանդեսների ընթացքում կլինեն նաև մի շարք այլ միջոցառումներ, տարբեր խաղարկություններ, քվեստ խաղեր և այլ անակնկալներ: «In Tour Expo 2018» ցուցահանդեսի գլխավոր հովանավոր՝ AIRCAIRO (պաշտոնական ներկայացուցիչ՝ Անրիվատուր):
«SportWay 2018» ցուցահանդեսի գլխավոր հովանավոր՝ Vivaro:
Համակազմակերպիչներ՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, «Էքսպո Գրուպ» ընկերություն: