Ճամփորդելով Հայաստանում, դուք կբացահայտեք մի երկիր, որը նման չէ աշխարհում որևէ այլ երկրի, որտեղ նույնիսկ քարերն են խոսում ու անցյալի մասին պատմում:
Հայաստանից ստացած տպավորությունները երկար ժամանակ կուղեկցեն ձեզ ետ վերադառնալուց հետո:
Շրջելով Հայաստանի պատմական վայրերով, թանգարաններով և պատկերասրահներով, դուք կթերթեք Հայոց պատմության էջերը:
Դուք կծանոթանաք հայկական հյուրասիրությանը, խոհանոցին և կճաշակեք հայ ժողովրդի ավանդական ուտեստները, ինչպես նաև ինքներդ կկարողանաք մասնակցել հայկական ավանդական որևէ ճաշատեսակի պատրաստմանը: Ճամփորդության ընթացքում դուք կծանոթանաք հայ մշակույթին, արվեստին, կշփվեք գինեգործների հետ, կծանոթանաք խաչքարաշինության, խեցեգործության և բրուտագործության վարպետների աշխատանքին:
Հայաստանում կարելի է պատվիրել տարբեր տիպի տուրեր՝ էկոտրեր, բիզնեստուրեր, պատմական կամ կրթական տուրեր և այլն:
Զբոսաշրջություն
- 1715