Տարիներ շարունակ ուսումնասիրելով մթերքների բաղադրությունը, գիտնականները և սննդաբաններն առանձնացրել են առավել օգտակար և առողջարար սննդամթերքները, որոնց մի մասը ներկայացրել է Healthmindbodies.com-ը:
- Սպանախ՝ սպանախը սննդարար և առողջարար հատկություն ունեցող սննդամթերքներին է պատկանում: Այն կարելի է օգտագործել խաշած, տապակած, անգամ հում վիճակում: Սպանախը շատ քիչ կալորիա է պարունակում, հարուստ է A և K վիտամիններով:
- Սաղմոն այն օգտակար է ինչպես եփած, այնպես էլ ապխտած վիճակում: Հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, ինչպես և բոլոր տեսակի ձկները, բարձր տեսակի սպիտակուցներով:
- Ավոկադո՝ անհրաժեշտ է երբեմն-երբեմն օգտագործել այս արևադարձային միրգը, որը հարուստ է օրգանիզմի համար կենսական հագեցած անվնաս ճարպերով:
- Բրոկկոլի՝ բրոկկոլին առողջարար սննդատեսակների շարքում առաջատար դեր է կատարում: Դրա մեջ առկա մանրաթելերը կարգավորւմ են մարսողությունը, այն հարուստ է վիտամին C-ով: Բրոկկոլիի կանոնավոր օգտագործումն օգնում է կանխել քաղցկեղի առաջացումը:
- Նուշ՝ նուշը հիանալի հագեցնող սննդատեսակ է, սպիտակուցի լավ աղբյուր և կանխում է սրտի կաթվածն ու իջեցնում խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Այն պարունակում է օրգանիզմի համար անհրաժեշտ B2 վիտամին:
- Ճակնդեղ՝ ճակնդեղը էներգիայի իրական աղբյուր է: Այն կարգավորում է մարսողությունը, վերացնում փորկապությունը: 100 գրամ ճակնդեղը պարունակում է 43 կալորիա և 0 ճարպեր:
- Քաղցր կարտոֆիլ՝ այն հեշտ է եփվում և հիանալի ուտեստ է հատկապես երեխաների համար: Հարուստ է սպիտակուցներով, վիտամին A-ով և մանրաթելով, որը կարևոր է մարսողության համար:
- Ազնվամորի՝ հատապտուղներն, առհասարակ, հարուստ են հակաօքսիդանտներով: Առողջարար նշանակություն ունի ազնվամորին, որը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով: