
Հայաստան, Երևան, Թամանյան փող., 1
Հեռախոս` (+37410) 568013, 545914
Աշխատանքային ժամեր՝ 11.00 - 24.00
Խոհանոց՝ արևելյան, եվրոպական, հայկական
Հատուկ առաջարկ՝ նարգիլե; էկզոտիկ ուտեստներ
Նախնական պատվեր՝ երեկոյան ժամերին - ցանկալի է
Ծառայություններ՝ պատվերի առաքում
Բիզնես-լանչերի, կոկտեյլ-լանչերի, ընտանեկան հանդիսությունների կազմակերպում:
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Եթե Դուք ցանկանում եք զգալ Արեւելքի հետաքրքրությունը եւ շքեղությունը, ծխել նարգիլե եւ ճաշակել համեղ ուտեստներ, այցելեք ԱՐԻԱ ռեստորան:
Ռեստորանը տարբերվում է յուրահատուկ ինտերիերով և բարձրորակ խոհանոցով:
ԱՐԻԱ ռեստորանը գտնվում է Երևանի կենտրոնում, ինչը հատկապես գրավիչ է քաղաքի հյուրերի համար:
Ռեստորանը առաջարկում է արևելյան, եվրոպական և հայկական խոհանոցների ուտեստների հիանալի հավաքածու, ինչպես նաև նարգիլեի, խմիչքների, բնական հյութերի և թեյերի հարուստ ընտրանի:
Այստեղ կարելի է վայելել զանազան նախուտեստներ, աղցաններ, տաք կերակրատեսակներ, ապուրներ, սենդվիչներ, ըմպելիքներ և այլն:
ԻՆՏԵՐԻԵՐ
Երկհարկանի ԱՐԻԱ ռեստորանում գործում է բար-սրճարան և ռեստորան:
Առաջին հարկում տեղակայված է բար-սրճարանը, որտեղ միաժամանակ կարող է հյուրընկալվել մինչև 40 մարդ:
ԱՐԻԱ ռեստորանի սրահները ձևավորված են արևելյան ոճով:
Ռեստորանում առաջարկվում է նաեւ նարգիլե, թեյերի եվ սուրճի լայն տեսականի, նրբաճաշակ ուտեստներ և հրաշալի արևելյան աղանդեր:
Հենց այսպիսի վայրում հատկապես հաճելի է համտեսել իսկական արևելյան ուտեստներ, ըմպել հմուտ խոհարարի պատրաստված արևելյան սուրճը կամ հայտնի պարսկական բաղադրատոմսերով պատրաստված թեյեր, ծխել նարգիլե:
Հանգիստ երաժշտությունը, նուրբ ինտերիերը եվ հետաքրքիր ուտեստները կստեղծեն հաճելի մթնոլորտ ռեստորանի բոլոր հյուրերի համար:
Ռեստորանում հաճախակի են կազմակերպվում զանազան հանդիսություններ, տոնախմբություններ, ինչպես նաև բիզնես, կոկտեյլ-լանչեր:
Ծխել թույլատրվում է միայն սրճարան-բարի տարածքում:
ԽՈՀԱՆՈՑ
ԱՐԻԱ ռեստորանի խոհարարները տիրապետում են մասնագիտական նուրբ հմտություններին, ինչի շնորհիվ ռեստորանում ճաշակած յուրաքանչյուր կերակրատեսակի համը անկրկնելի ե դառնում:
ԱՐԻԱ-ն առաջարկում է տավարի սթեյքերի մեծ ընտրանի: Սթեյքերը պատրաստվում են ավանդական տեխնոլոգիայով՝ Eye steak, T-bone steak, beef cattle steak, Filet Mignon և այլն:
Ճաշացանկում նաեվ առաջարկվում են՝ ռոստբիֆ, ինչպես նաև սենդվիչ- ռոստբիֆ, եվ այլ եվրոպական, արեվելյան եվ հայկական խոհանոցների ուտեստներ:
Արեւելյան խոհանոցը աշխարհում հնագույններից մեկն է:
ԱՐԻԱ ռեստորանում հյուրերին առաջարկում են արեւելյան խոհանոցի (օրինակ ' իրանական) տարբեր ճաշատեսակների մեծ ընտրություն:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի “Շատու բրիան” ուտեստը, որը մատուցվում է տաք վիճակում, տվյալ ուտեստի համար նախատեսված հատուկ ամանի մեջ, ինչպես նաև ձկան, հավի ու տավարի շնիցելների, աղցանների և այլն:
ՆԱՐԳԻԼԵ, ԱՂԱՆԴԵՐ, ԹԵՅԵՐ
ԱՐԻԱ-ն առաջարկում է նաեւ արևելյան և եվրոպական աղանդերի մեծ ընտրություն:
Ռեստորանում դուք կարող եք վայելել առավել նուրբ և յուրահատուկ համային հատկություններով հարուստ թեյեր, որոնք կդարձնեն ձեր դեսերտը կատարյալ:
Թեյերի բազմազանությունը հաճելի անակնկալ կդառնա իսկական գնահատողների համար:
Այստեղ հյուրերը նաև կարող են վայելել նարգիլե՝ ԱՐԻԱ-ն առաջարկում է նարգիլեի ծխախոտի տարբեր տեսակներ, նաև գինու, կոնյակի և բնական խնձորի հիմքով նարգիլեներ: