Ալկոհոլային խմիչքների տեսականու մեջ ամենաօգտակարը գինիներն են: Իդեալական ընտրված գինին կօգնի Ձեզ ավելի լավ զգալ սննդի համային նրբերանգները:
Գործում են հատուկ կանոններ, թե որ գինին ինչի հետ կարելի է համադրել, սակայն կարելի է նաև իմպրովիզի կարգով համադրել ոչ թե կանոններով, այլ սեփական ճաշակին համապատասխան:
Պանրի և գինու նուրբ համադրությունները
Այն մասին, որ գինին ու պանիրը շատ նուրբ համադրվում են, գաղտնիք չէ ոչ ոքի համար: Բայց և այնպես դրանց ճիշտ համադրությունը իսկական գուրմանի համար լուրջ առաջադրանք է: Անհրաժեշտ է ոչ միայն լավ իմանալ պանրի տեսականիների մասին, այլ նաև գինիների ու նաև դրանց հարմոնիկ համադրությունների:
Կան մի քանի պարզ կանոններ, ըստ որոնց կարելի է ստանալ ճիշտ համադրություն:
Որպեսզի չփչացնեք կարմիր գ
ինու համային փունջը, դրանց հետ երբեք մի համադրեք սուր համով պանիրներ: Այս դեպքում նախընտրելի են սպիտակ գինիները:
Որքան սուր է պանրի համը, այնքան «ուժեղ» գինի է այն պահանջում:
Նախընտրելի է պանրի հետ չօգտագործել շատ հին գինիներ, որովհետև պանիրները չեն սիրում փայտի համը:
Ավելի չեզոք կամ քաղցր համով պանիրները ավելի լավ է չհամադրել երիտասարդ գինու հետ, որովհետև դրանց հետ գինին ավելի թթվաշ կթվա:
Որքան ավելի հին է պանիրը, այնքան ավելի հին գինու հետ այն ավելի լավ կհամադրվի:
Նույն տարածաշրջանում արտադրված պանիրն ու գինի որպես կանոն ավելի լավ են համադրվում:
Ավելի նուրբ համով պանիրները համադրվում են կարմիր, իսկ ավելի պիկանտները` սպիտակի հետ:
«Երիտասարդ» պանիրներ` մոցառելլա, րիկոտտա, ֆետա- սպիտակ կամ վարդագույն գինու, ինչպես նաև երիտասարդ գնինենրի ու կարմիր ոչ տտիպ գինիների հետ:
Սեղմած հում պանիրներ` Էդամեր, Չեդեր, Կանտալ, Պեկորինո, Րեբլոշո)-Սրանց հետ մատուցվում է կարմիր Merlot, Cabernet, Sauvignon, Pinot Noir գինիներ, սակայն սպիտակ գինիների հետ նույնպես համադրվում են, եթե համերը սրությամբ համապատասխանում են:
Եփած, սեղմած պանիրներ` Էմենտալեր, Պարմեզան, Գրյուեր, Կոնտե, Բոֆոր- Սրանք կարելի է համադրել կարմիր մրգային գինիների և սպիտակ գինիների հետ: Օրինակ Գրյուերը հինալի համադրվում է Beaujolais, Chinon, Mercurey-ի, Chablis-ի հետ: Իսկ Կոնտեի հետ համադրվում է կարմիր և սպիտակ Macon-ը, Brouilly և Fleurie, սպիտակ Meursault և Graves:
Կարելի է ստանալ բազմաթիվ հիանալի համադրությունները, սակայն հիշեք մի կարևոր բան` կյանքը շատ կարճ է, որպեսզի վատ գինի խմեք: (ըստ nyut.am-ի)