
Հայաստան, Երևան, փ. Ամիրյան 26
Հեռ.՝ (+37410) 501060
www.sostheatre.am
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
1991թ. ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը հիմնադրեց Համազգային թատրոնը։ Հայաստանի համար այդ դժվարին տարիներին նա ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի ապահովի թատրոնի կայացման դժվարին աշխատանքը։ Բեմադրվեցին ներկայացումներ, որոնք հանդիսատեսը ջերմորեն ընդունեց և մեծապես սիրեց՝ «Սանիտայի թաղապետը», «Լեռնային կակաչներ», «Մենք», «Մի գավաթ բարություն», «Օսկար», «Լիր արքա» և այլն։
Սոս Սարգսյանը ներդրեց իր ստեղծագործական ողջ ներուժը թատրոնի բնականոն գործունեությունն ապահովելու և նոր հաջողությունների հասնելու համար։ Թատրոնի հիմնադրման, ճանաչման և զարգացման գործում մեծ ավանդ ունեն Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Հրաչյա Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գալյա Նովենցը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Ջանջուղազյանը և ուրիշներ: 2000թ. թատերախումբ մտան տաղանդավոր երիտասարդներ։ 2009թ. թատրոնը տնօրինում է Վարդան Մկրտչյանը։
2003թ. թատրոնը ստացավ պետական կարգավիճակ, իսկ 2015թ. վերանվանվեց հիմնադրի անունով՝ կոչվելով Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն։
ՆՊԱՏԱԿՆԵՐ
Համազգային թատրոնի նպատակներն են․
• կատարելագործելով հայկական դերասանական դպրոցն՝ ինտեգրվել համաշխարհային թատերական կյանքին;
• ունենալ հավասարակշռված, բազմաժանր խաղացանկային քաղաքականություն՝ որոշակիորեն առանձնացնելով ժամանակակից հեղինակներին;
• երիտասարդ ուժերի եռանդն ուղղել հայաստանյան թատերական կյանքը թարմացնելու և ակտիվացնելու գործին:
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՕՐ
ՔՈ ԿՅԱՆՔԻ ԺԱՄԵՐԸ
ԱՐԻ ԵՐԱԶԵՆՔ...
ԴԻԼԵՄԱ
ԱՐՏԱՎԱԶԴ ՇԻԴԱՐ
ՋԵՔ-ՓՈԹ
ՀԱՄԼԵՏ
ԼՅՈՒ-ԲՈՖ
ՀԱՑԻ ԽՆԴԻՐ
ԲԼԵԶ
SALE
ՎԻՇԱՊԸ
ՓՐԿՈՒԹՅԱՆ ԿՂԶԻ
ԽԵՂՃ ՊԵՏՐՈՍ
ՇԱՆ ԱՂՋԻԿ
ՇԽՈՆՑ ՄԻՀՐԱՆ
ԱՄԵՆԱԼԱՎ ՏՈՒՆԸ
ՍՊԻՏԱԿԱՁՅՈՒՆԻԿԸ ԵՎ ՅՈԹ ԹԶՈՒԿՆԵՐԸ
ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻ
44 ԱՍՏԻՃԱՆԻ ՎՐԱ
ԱԽ, ԿԱՆԱՅՔ, ԿԱՆԱՅՔ
ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԸ ՍԵՆՅՈՐ ԿՈՒՊԵԼԼՈՅԻ ՏԱՆԸ: