Երևանի Կամերային թատրոն

1515

Հայաստան, Երևան, Մաշտոցի պող. 58
Հեռախոս` (+37410) 566070
www.erkat.am


ՄԵՐ ՄԱՍԻՆ

Երևանի Կամերային թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և տնորենն է՝ Արա Երնջակյանը, արվեստագիտության թեկնածու, ՀՀ Ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստկակավոր գործիչ: «Կամերային» բառը ցուցանակին և աֆիշներին կոչված է ընդգծել թատերական գործողության մթնոլորտը՝ անմիջականությունը, կամերայնությունը (որպես օրենք, ներկայացումներին մասնակցում են ընդամենը մի քանի դերասան) և, դրա հետ մեկտեղ, թատրոնը կաշկանդված չէ կոնկրետ ուղղությամբ։ Ողբերգություն, դրամա, կատակերգություն և մյուզիքլ. թատերական գործունեության բոլոր ձևերը լիովին արդարացված են այս թատրոնի բեմում։ Ինչ վերաբերում է խորհրդանշանին՝ երկու կիսադեմեր (դերասանի և հանդիսատեսի) միացած մաթեմատիկական նույնության նշանով, ապա դա տուրք է Նույնացման համակարգին` համակարգ, որը, ինչպես արդեն ցույց տրվեց, դարձել է հիմք Երևանի Կամերային թատրոնի համար:


Իր գործունեության տարիների ընթացքում Կամերային թատրոնն իրականացրել է ավելի քան 50 բեմադրություն, որոնք հայտնի և սիրված են ոչ միայն Հայաստանում, այլև՝ աշխարհի բազմաթիվ երկրներում։ Այսօր Երնջակյանի դերասանական խմբի հիմքն են կազմում իրենց արվեստի բոլոր գաղտնիքներին տիրապետող բարձրակարգ պրոֆեսիոնալ արտիստներ։ Բոլոր դերասաններին միավորում է կատաղի խանդավառությունը, մաքսիմալ ինքնանվիրումը թատրոնին և բեմում մտածելու կարողությունը։ Կամերային թատրոնի բեմում հանդես են եկել այժմ հայտնի այնպիսի վարպետներ, որոնք են Վ. Ստեփանյանը, Եվգ. Պոդպոմոգովան, Վ. Չալդրանյանը, Մ. Պողոսյանը, Հ. Թոխատյանը, Բ. Լիվշիցը, Մ. Ավակիմովը, Ա. Համբարձումյանը, Կ. Ուլիխանյանը, Ա. Մազմանյանը, Ք. Զամինյանը, Մ. Զամինյանը, Ա. Լարայը, Ա. Միքայելյանը, Ա. Զոտովը, Դ. Բաբայանը, Զ. Ուզունյանը, Ա. Ղուկասյանը, Գ. Սեկոյանը և այլոք։


Թեև որպես կանոն, Երնջակյանն ինքն է ձևավորում իր ներկայացումները, սակայն միաժամանակ նա տարբեր տարիներին համագործակցել է անվանի նկարիչներ Վ. Պոդպոմոգովի, Ռ. Սահակյանցի, Ֆ. Եղիազարյանի (թատրոնի խորհրդանիշի և սրահը զարդարող դեկորատիվ պաննոյի հեղինակը), Բ. Պետրոսյանի, ով ձևավորել է թատրոնի շքամուտքը և կերտել է «Հանդիսատես»-ը, Ս. Ղազարյանի, որն ստեղծել է երաժիշտների քանդակները Երկնագույն դահլիճում, Լ. Ավետիսյանի, Եվգ. Սաֆրոնովի, Ռ. Խաչատուրյանի հետ։ Տարբեր տարիների կոլեկտիվի երաժշտական ղեկավարներն են եղել՝ Ա. Ահարոնյանը, Գ. Խաչիկյանը, Ա. Քարթալյանն իր ջազ-նվագախմբով (Ա. Ուսնունց՝ սաքսոֆոն, Ռ. Բարխուդարյան՝ թավջութակ, Ալ. Գրիգորյան՝ հարվածային գործիքներ), Վ. Հայրապետյանը։ Յուրաքանչյուր հանդիպում այս կոլեկտիվի հետ հաստատում է, որ գործ ունենք բարձր պրոֆեսիոնալ մակարդակի հասած և թատերական արվեստ թարմ շունչ բերող թատրոնի հետ։