ՄԱԼԵՏՏԻ գեղեցկության կենտրոն

1858

Հայաստան, Երևան, Վազգեն Սարգսյան փող., 10 շենք, 1-ին հարկ, №112
Тел.: (+37410) 543664
www.maletti.am


ՄԱԼԵՏՏԻ գեղեցկության կենտրոնի մասին

Ձեր բոլոր ցանկությունները ՄԱԼԵՏՏԻ գեղեցկության կենտրոնում իրականացվում են ամենաբարձր մակարդակով: Մեր կենտրոնը նախատեսված է նրանց համար, ովքեր ձգտում են իրենց արտաքինը էլ ավելի ինքնատիպ և հետաքրքիր դարցնել: Մենք առաջարկում ենք բարձր որակի վարսահարդարման ծառայություններ և ձեռքերի, ոտքերի տարբեր խնամքի ծրագրեր ( Սպա, մերսում և այլն), մանիկյուր, պեդիկյուր, եղունգների մոդելավորում: Մենք օգտագործում ենք միայն լավագույն արտադրողների նյութերը: Յուրաքանչյուր հաճախորդ անհատական մոտեցում է ստանում՝ ոչ մի կրկնություն և միանմանություն: Օգտվելով մեր ծառայություններից , Դուք կգնահատեք որակը:
ՄԱԼԵՏՏԻ գեղեցկության կենտրոնը մի աշխարհ է, որտեղ դուք միշտ կցանկանք վերադարնալ:
Օգտագործվող կոսմետիկա՝
Դեմքի համար. Մասնագիտական կոսմետիկա L ` OREAL, KERASTASE , Matrix, Majirel , Inoa , Schwarzkopf .
Եղունգների համար՝ Orly , L `OREAL , Essie , shellac.


ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մազահարդարման սրահը իր այցելուներին է առաջարկում ոճային սանրվածքների և մազահարդարման, մազերի ներկման և բուժման, բիոլամինացիայի, և շատ այլ ծառայություններ:
Եթե ցանկանում եք փոխել Ձեր արտաքին տեսքը, դառնալ ավելի գեղեցիկ և խնամված, մեր փորձառու վարպետները Ձեզ համար կստեղծեն վառ և անկրկնելի կերպար:
Մեզ մոտ Դուք կարող եք ստանալ ոչ միայն նորաձև սանրվածք կամ կտրվածք, այլ նաև պատվիրել մազերի խնամքի ծառայությունների ամբողջական համալիր ծրագիրը:
Ձեր անփայլ և ճյուղավորված, հաճախակի գունափոխումներից և գանգրացումներից հոգնած մազերը մեզ մոտ շատ արագ կդառնան փայլուն և առողջ:
Վարսահարդարման սրահում կարող եք նաև գունափոխման փորձեր անել:
Մեր մասնագետները կօգնեն Ձեզ փոխել Ձեր արտաքինը L’OREAL բարձրակարգ ներկերի օգնությամբ:
Կընտրվի առավել հարմար երանգը, որը ներդաշնակ կլինի Ձեր տիպի արտաքինի համար:


ՀԱՐՍԱՆԵԿԱՆ, ԵՐԵԿՈՅԱՆ ՍԱՆՐՎԱԾՔՆԵՐ

Ցանկանու՞մ եք լինել ամենագեղեցիկ հարսը, սակայն տատանվում եք սանրվածքի ընտրության հարցում: Կենտրոնի մասնագետները կօգնեն Զեզ ընտրել կատարյալ կերպար:
Սանրվածքը հնարավոր կլինի զարդարել կենդանի ծաղիկներով, հյուսքերով, մազափնջերով, ինչը կընդգծի Ձեր գեղեցկությունն ու անկրկնելիությունը:
Մենք առաջարկում ենք սանրվածքներ կյանքի ցանկացած իրավիճակի համար (ավարտական երեկոյից մինչ ուղիղ եթեր):
Մենք առաջարկում ենք նաև՝
• Մազերի արհեստական երկարացում իրականացվում է Europa տեխնոլոգիայով ընդամենը 1.5-2 ժամվա ընթացքում, իսկ օգտագործվող սարքավորումները թույլ են տալիս երկարացնել նույնիսկ շատ կարճ մազերը:


ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ

Մեր պրոֆեսիոնալ վիզաժիստը ցանկացած նկարահանման, նորաձևության ցուցադրության, շոու-ներկայացման, հարսանիքի կամ երեկույթի ժամանակ Ձեր անփոխարինելի օգնականն է և մասկակիցը: Կենտրոնը առաջարկում է կյանքի ցանկացած պահի համար դիմահարդարման տարբեր տեսակներ`ամենօրյա դիմահարդարում, գործնական դիմահարդարում, երեկոյան դիմահարդարում, լրացուցիչ միջոցների կիրառմամբ դիմահարդարում` արհեստական թարթիչներ, ստրազեր, պոդիումային վիզաժ, ցերեկույթների և ֆոտոնկարահանումների հանար մանկական դիմահարդարում, մոդելների պորտֆոլիո (մի քանի կերպարների ստեղծում):
Մեր կենտրոնում առաջարկվող հինայով բիոդաջվածքները և տատուաժը կօգնեն լրացնել Ձեր կերպարը և արտահայտել Ձեր ներքին աշխարհը: Պրոֆեսիոնալ դիմահարդարումը մի ամբողջ արվեստ է, ինչպես և ամբողջական կերպարի ստեղծումը`զգեստի, աքսեսուարների և մազահարդարման ընտրությունը: ՄԱԼԵՏՏԻ էսթետիկ կենտրոնում ոճաբան-վարսահարդարների թիմը պատրաստ է դա անել Ձեզ համար:


ՄԱՏՆԱՀԱՐԴԱՐՈՒՄ

Միայն սիստեմատիկ խնամքի միջոցով է հնարավոր ունենալ խնամված ու գեղեցիկ եղունգներ և ձեռքեր:
• Դասական մանիկյուրը ներառում է կուտիկուլայի հեռացում և ձեռքերի մերսում:
• Ապարատային մանիկյուրը կուտիկուլայի մշակումն է սարքի կամ նարնջի ծառի փայտիկի միջոցով: Ներառում է ձեռքերի մերսում կամ դիմակ: Պրոցեդուրան իրականացվում է միայն չոր մաշկին:
• Եղունգների մոդելավորումը եղունգի ձևի և երկարության կորեկցիայի համար նախատեսված մեթոդ է: Ըստ ձեր ընտրության կատարվում է գելային, ակրիլային մոդելավորում, կամ “ֆրենչ” մոդելավորում:
• Spa-մանիկյուրը 60 րոպե տևողությամբ ծրագիր է: Ներառում է ծաղկային յուղով ձեոքերի , պիլինգ, դասական կամ ապարատային մանիկյուր (ձեր ընտրությամբ), ձեռքերի մերսում կամ դիմակ: Այս դեպքում ձեռքերի խնամքին զուգահեռ ստանում եք դրական էմոցիաներ և հանգստանում եք: Պրոցեդուրան սկսվում է ձեռքերի՝ սկրաբով մշակումից, ինչը նպաստում է մահացած բջիջների հեռացմանն ու ծակոտիների բացմանը: Այսպիսով մաշկը պատրաստվում է օգտակար նյութերի և միկրոէլեմենտների ներծծմանը: Վերջում ձեռքերը մերսվում են սնուցող յուղերով և քսուկներով:

• Neil-art՝ ձեր եղունգները նկարների ու փայլերի միջոցով կարող են վերածվել իրական արվեստի գործի:
• Պարաֆինոթերապիան վերադարձնում է ձեռքերի մաշկին էլաստիկությունը, փափկությունն ու տալիս խնամված տեսք: Այս պրոցեդուրան առաջարկում են գրեթե բոլոր սրահներում: Այն ձեռքերի խնամքի առաջատարն է: Տաք պարաֆինը, որի մեջ իջեցնում են ձեռքերը շերտազատումից և սնուցող կրեմով մշակումից հետո, բարձրացնում է մաշկի ջերմաստիճանը մինչև 20 աստիճան: Արդյունքում բարելավվում է արյան շրջանառությունը, քրտնագեղձերը ակտիվանում են, մաշկը ազատվում է տոքսիններից և այլ անպետք նյութերից: Սակայն մաշկը չի ջրազրկվում, քանզի պարաֆինի շերտը կատարում է ջերմոցային թաղանթի դեր: Սառելիս պարաֆինի ծավալը փոքրանում է և առաջացած ճնշումը հարթեցնում է փոքր կնճիռները:
• Եղունգների պատում՝ կլասիկ կամ “ֆրենչ “, լաքերով կամ բուժական միջոցներով:
• Բժշկական մանիկյուր. ձմռանը ձեռքերի մաշկը հավելյալ խնամքի կարիք ունի: Ցուրտը և քամին, ջրի և մաքրող նյութերի հետ տևական կոնտակտը և շատ այլ ագրեսիվ գործոններ քայքայում են առանց այդ էլ թույլ հիդրոլիպիդային շերտը, որը պաշտպանում է մեր ձեռքերի մաշկը: Ձեռքի մեջքային մակերեսը քիչ քանակությամբ ճարպագեղձեր է պարունակում, իսկ հենց ձեռքի ափը ճարպագեղձեր չի պարունակում, ինչը նույնպես մեր ձեռքերը ավելի անպաշտպան է դարձնում:


SHELLAC

Shellac եղունգների լաքապատման գործընթացը վերածում է հաճույքի:
Shellac-ն առաջին հիբրիդային ծածկող նյութն է, որը ներառում է պրոֆեսիոնալ լաքերի և ժամանակակից մոդելավորող գելերի լավագույն հատկությունները:
Ստեղծվելով մատնահարդարման մասնագետների և նրանց հաճախորդների ցանկություններին համապատասխան, այս նյութը համապատասխանում է բոլոր ժամանակակից պահանջներին` անվտանգ է, հարմար է օգտագործելիս և այլն: Shellac-ը չի փշրվում, մնում է եղունգներին 2 շաբաթ, ինչը նրան կատարյալ է դարձնում թե մանիկյուրի, թե պեդիկյուրի համար, հատկապես հանգստի և գործուղումների շրջանում: Այն ամուր է, ունի բարձր ամրացման հատկություն բնական եղունգին, որպես գել: Shellac-ը հրաշագործ միջոց է, նույնիսկ նրանց համար, ում լաքը երկու, երեք օրից ավել չի պահպանվում: Կարող են օգտագործել նաև նրանք, ովքեր, ովքեր ցանկանում են ամրացնել իրենց բնական եղունգները, քանզի շելակը ամրացնում է փխրուն եղունգները և հաղորդում ճկունություն:


ՈՏՆԱՀԱՐԴԱՐՈՒՄ

Ապարատային պեդիկյուրը կօգնի ազատվել կոշտուկներից, ճաքերից, բարակ կոտրտվող եղունգներից, նորմալացնել քրտնարտադրությունը և պաշտպանել ոտքերը սնկային ախտահարումից:
• Եղունգների կորեկցիա
Ժամանակակից մեթոդներն ու պրոֆեսիոնալ միջոցները կօգնեն մոռանալ ներաճած եղունգների առաջացրած ցավը, վերականգնել վնասվածքի հետևանքով կորցրած եղունգն ու վերադարձնել եղունգի առողջ էսթետիկ տեսքը:
• Եղունգների մոդելավորում
Կօգնի եղունգի թիթեղին տալ ցանկալի տեսք ու երկարություն, ամրացնել բնական եղունգները: Օգտագործվում են ակրիլային փոշի, գել:
• Spa-մանիկյուր
90 րոպե տևողությամբ ծրագիրը իր մեջ ներառում է ոտքերի կաթնային լոգանք, ծովային աղի և թերմալ ջրի հիմքով պիլինգ, ապարատային կամ դասական պեդիկյուր` Ձեր ընտրությամբ, մերսում կրեմի օգտագործմամբ:
• Եղունգների լաքապատում` OPI, Nubar լաքերով, Mavala բուժական միջոցներով, neil-art (եղունգների նկարազարդում):