ԱՄԵՏԻՍՏ ՍՏՈՒԴԻՈ գեղեցկության սրահ

5059


Հայաստան, Երևան, Սարյան փող., 40/63 շենք
Հեռախոս` (+37410)500904



Բարի գալուստ ԱՄԵՏԻՍՏ ՍՏՈՒԴԻՈ գեղեցկության սրահ


ՄԵՏԻՍՏ ՍՏՈՒԴԻՈ Մեր վարսահարդարման սրահում Ձեզ կդիմավորեն բարձր որակավորում ունեցող վարպետ–ոճաբաններ, որոնք կանոնավոր կերպով իրենց մասնագիտական մակարդակը բարձրացնում են ամենալավ դպրոցներում, հեղինակավոր դասընթացներում եւ մաստեր-կլասների ժամանակ:
Սրահի վարպետները սանրվածների դեպքում կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ, իսկ մազերը ներկելու դեպքում օգտագործում վարսերի համար նախատեսված պրոֆեսիոնալ կոսմետիկա, ինչպիսիք են L`Oreal Professinnel, Kydra, Alterna, La Bioesthetique:
Սրահը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ոճային ու խնամված տեսք ունենալ:
Վարսահարդարման բարձորակ ծառայություններից բացի ԱՄԵՏԻՍՏ-ում Ձեզ կառաջարկեն դիմահարդարման, մերսման, մատնահարդարման, պեդիկյուրի եւ եղունգների մոդելավորման ծառայություններ: Isk


ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐՄԱՆ ՍՐԱՀ

 Մեր սրահ-ստուդիան առաջարկում է Մազերի խնամքը՝ արվեստ է: Ոճային կտրվածք, առողջ տեսք, մազերի փայլ եւ ճիշտ ընտրված գույն:
Այս ամենը կվերափոխի եւ կգեղեցկացնի Ձեզ:
Մեր սրահ-ստուդիան առաջարկում է ոճաբանի եւ վարպետի ծառայություններ, որոնք կստեղծեն կրեատիվ, անսովոր եւ ամենաժամանակակից սանրվածքներ:
Մենք նաեւ առաջարկում ենք մասնագետ դիմահարդարի ծառայություններ, որը ձեզ համար կստեղծի նոր եւ անկրկնելի ոճ:


Հարսանեկան եւ երեկոյան սանրվածքներ՝ դիադեմայով

 Հարսանեկան եւ երեկոյան սանրվածքներ Դիադեմայի հիմքով հասանեկան, երեկոյան, դպրոցական ավարտական երեկոյի, կորպորատիվ հավաքույթի կամ տոնական միջոցառումների համար արված սանրվածքները յուրահատուկ կերպով կընգծեն ու նկատելի կդարձնեն Ձեզ:
Դիադեմայով սանրվածքը Ձեր ոճը կդարձնի անկրկնելի եւ հիշվող:
ԱՄԵՏԻՍՏ սրահ ստուդիան տարբեր սանրվածքների համար առաջարկում է դիադեմաների լայն տեսականի, որը յուրաքանչյուր այցելուի համար կընտրի մասնագետը (դիադեմաները տրվում են վարձույթով):


Վարսահարդարման ծառայություններ

 Վարսահարդարման ծառայություններ Եթե դուք շտապում եք, բայց ցանկանում եք միաժամանակ պատվիրել մի քանի տարբեր ծառայություն, օրինակ՝ դիմահարդարում, սանրվածք կամ մազերի հարդարում, մանիկյուր/պեդիկյուր - մեր մասնագետները կարող են սպասարկել ձեզ միաժամանակ և ձեր ժամանակը կխնայվի:
•Տարբեր կտրվածքներ ու սանրվածքներ (տղամարդկանց, կանանց, երեխաների, բեմական, երեկոյան, հարսանեկան):
•Գանգրացում, մազերի տոնավորում (тонирование) եւ շերտավոր ներկում (мелирование), ներկում (ինտենսիվ, միքս-գույն, բազմագույն երանգավորում, բլոնդ, բնական, էքստրա կարմիր եւ այլն), ամերիկյան գույներ, վագրային երանգավորում, գունաբացում, մազարմատների ներկում:
•Մազերի բուժում, դիմակներ մազերի համար եւ նոր տեխնոլոգիաներով խնամք, մազաթափության խնդիրների վերացում:
•Գլխի մերսում
•Մազերի հարդարում
•Աֆրիկյան հյուսեր
•Մազերի քիմիական գանգրացում
•Մազերի քիմիական ուղղում
•Մազերի երկարացում:

Մենք առաջարկում ենք նաեւ հետևյալ ծառայություններ ՝

Մազերի ՍՊԱ խնամք Protopak 5+ (MATRIX. PRO SOLUTIONIST)

Մազերի ՍՊԱ խնամք Սա մի պրոցեդուրա է, որի ժամանակ մազերը վերականգնում են տաք գոլորշու միջոցով:
Մազերը դառնում են ավելի խիտ ու փայլուն: Ամրապնդող պրոտեիններն օգնում են վերականգնել մազերի կուտիկուլան, մազարմատը, լավացնում են մազի արտաքին փայլն ու կառուցվածքը:
Ինչպես է դա արվում.
1. Մազերի լվացում հատուկ շամպունով, որը նախատեսված է հենց տվյալ տիպի մազերի համար:
2. Մազերի ամբողջ երկայնքով քսվում է հատուկ Protopak 5+ հատուկ միջոցը:
3. Սրանից հետո խորհուրդ է տրվում մնալ կլիմայական գոտում մի որոշ ժամանակ, որի ընթացքում տաք գոլորշու ազդեցության տակ ակտիվանում է եւ սկսում գործել Protopak 5+ ուժեղացնելով պրոցեդուրայի ազդեցությունը: Մազերը չեն չորացվում:
4. Նյութից մազերը լվացվում են եւ դրվում է հատուկ դիմակ:
5. Մազերը չորացվում են արդուկ չորացուցիչով:

Բուժական կտրվածք տաք մկրատով

Բուժական կտրվածք տաք մկրատով Տաք մկրատով բուժական կտրվածքը՝ ժամանակակից նորամուծություն է, որը հոգ է տանում մազերի գեղեցկության եւ առողջության համար, ինչպես նաեւ ձերբազատում շերտատվող մազերից:
Սովորական ձեւով կտրելու դեպքում խախտվում է մազերի կառուցվածքը, դրանց ծայրերը դառնում են ծակոտկեն, ինչի հետեւանքով մազերը ենթարկվում են շրջակա միջավայրի բացասական ազդեցությանը, դառնալով խամրած, փշրվող ու շերտատվող:
Տաք մկրատի գործածության դեպքում մազերի ծայրերը կարծես թե զոդվում են եւ հարթ ստացվում:
Մկրատն ինքը՝ կտրելու ժամանակ սառն է:
Տաք է միայն այն հատվածը, որով կտրվում է մազը:
Նման կտրվածքից հետո մազերը չեն կորցնում իրենց սննդայյին բաղադրիչները, դառնում են ավելի փայլուն, հարթ, լավ պահում են ձեւը, իսկ շերտատվող ծայրեր գրեթե չեն լինում:

Մազերի լամինացիա

Մազերի լամինացիա Մազերի լամինացիան մի պրոցեդուրա է, որի ժամանակ մազերը պատվում են հատուկ ծածկույթով, մազերը դարձնելով ավելի հաստ, հարթ եւ փայլուն:
Սա ոչ միայն անվտանգ, այլ նաեւ խիստ օգտակար է մազերի համար:
Լամինացիան համարվում է Պրեմիում դասի պրոցեդուրա, որն իրականացվում է մեր սրահում:
Մազերի լամինացիայի ժամանակ դրանք պատվում են օդաթափանցիկ պաշտպանող թաղանթով: Այն իր մեջ ունի հատուկ սնուցող եւ թարմացնող նյութեր:
Մազերի լամինացիայի համար օգտագործվում է մազերի անգույն ներկ, որը կազմված է բնական միջոցներից, չի պարունակում ամոնյակ եւ ջրածնի պերօքսիդ:

Մազերի եւ գլխամաշկի բուժում

Մազերի եւ գլխամաշկի բուժում
Մեր սրահում օգտվեք նաեւ մազերի եւ գլխամաշկի կոմպլեքս բուժման ծառայություններից:
Օգտագործելով բուժական միջոցներ, դրանք վերականգնում են մազի սպիտակուցային մասը, ավելացնում պրոտեիններն ու լիպիդները:
Այս կոմպոնենտների բարձր ակտիվության շնորհիվ դրանց ազդեցությունը մազերի վրա շարունակվում է անգամ բուժումից երկու շաբաթ հետո էլ:


Եղունգների խնամք

Մատնահարդարում եւ պեդիկյուր Մատնահարդարում եւ պեդիկյուր:
Ոչ միայն գեղեցիկ, այլ նաեւ ձեռքերի ու ոտքերի առողջ եղունգներ:
Դուք մեզ մոտ կարող եք օգտվել եղունգների վերականգնման, պարաֆինոթերապիայի, ձեռքերի եւ ոտքերի մաշկի խնմաքի, եղունգների երկարացման զանազան ծառայություններից:
Մենք նաեւ առաջարկում ենք Շելլակ (shellac): Գելային հիմքով եղունգների համար ամերիկյան CND ընկերության արտադրության հատուկ լաք է, որը նեյլ արտադրության նորույթ է:
Այն իր մեջ ներառում է գելի եւ եղունգների դեկորատիվ լաքի լավագույն հատկությունները:
Շելլակը՝ եղունգների հանդեպ խնամքով վերաբերմունքն է, օգտագործման ցանկացած պահից սկսած: Պարզագույն ձեւով քսել եւ հանել: Գեղեցկություն, ամուր եւ օգտակար մատնահարդարում, որը պահպանվում է երկու շաբաթ:


Կոսմետոլոգիա

Ձեր մաշկն անընդհատ փոխվում է շրջակա միջավայարի եւ կենսաբանական անդառնալի պրոցեսների պատճառով:
Մաշկի գեղեցկությունը կօգնի պահել ամենօրյա խնամքը:
Մեր սրահի մասնագետները Ձեզ համար կմշակեն անձնական ծրագիր, որը հիմնված կլինի Ձեր մաշկի անհանատական յուրահատուկ հատկությունների վրա:

Մենք առաջարկում ենք կոսմետոլոգիական հետեւյալ ծառայությունները

Կոսմետոլոգիական ծառայություններ•Դեմքի մաշկի կոմպլեքս խնամք
•Դեմքի մաքրում
•Թարմացնող մաքրում (դիմակ, պիլինգ)
•Դեմքի մերսում
•Արոմաթերապիա
•Մեզոթերապիա
•Խնդրահարույց մաշկի բուժում
•Սարքավորումներով դիմահարդարում
•Հոնքերի, թարթիչների ոճային ուղղում, ներկում
•Մազահեռացում (Էլեկտրո-Բիո)
•Բիկինի – դիզայն
•Պրիսինգ, ականջների ծակում
•Թարթիչների երկարացում
•Պերմանենտային դիմահարդարում (միայն բնական ներկեր)
•Դիմահարդարում (ցերեկային, երեկոյան, հարսանեկան)
•Բոդի Արտ:

Օգտագործվող միջոցներ

Օգտագործվող միջոցներPHYTOSOLBA, DUCRAY,
KLORANE, LIERAC,
GALENIC, BIODERMA, AVEN
Academie, Uriage, Միրա Լյուքս
MAGNETIC (Հոլլանդիա)
Esthe Nature
Kriolan: