«Դուստր Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն

8280

Հայաստան, Երևան, Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ), 6-րդ փողոց, 17 տուն
Հեռ.՝ +374 10 731262 , +37410 739353
http://mariannadairy.com


Կաթնաարդյունաբերության բնագավառում առաջատարներից մեկը հանդիսացող և կաթնամթերքի հայաստանյան շուկայում իր ուրույն տեղը զբաղեցնող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թ.-ին Տիգրան Վարդանյանի կողմից: Շնորհիվ շարունակաբար կատարվող ներդրումների, արտադրական գոծընթացների կատարելագործման և միջոցների արդյունավետ բաշխման «Դուստր Մարիաննա» ընկերության արտադրանքն առանձնանում է որակական բարձր ցուցանիշներով՝ դառնալով Ձեզ համար ցանկալի և օգտակար մթերք:

«Դուստր Մարիաննա»ընկերության աշխատանքի հիմքում դրված գլխավոր և հիմնական սկզբունքը գործունեության առաջին իսկ օրվանից որակի պահպանումն է: Իսկ ձեռնարկության ընդլայնմանը և զարգացմանը նպաստում են հետևողական աշխատանքները, գործին նվիրվածությունը և իհարկե աշխատանքային տարբեր օղակներում ընդգրկված մասնագետների մեծ փորձն ու պատասխանատվությունը: Ընկերությունը կարևորում է մասնագետների վերապատրաստման խնդիրը: Այդ պատճառով էլ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն համագործակցում է Հայաստանի Պետական Ագրարային համալսարանի և մի շարք այլ բուհերի հետ՝ պատրաստելով մասնագետներ, որոնք հետագայում ըդգրկվում են կազմակերպության անձնակազմում:


Արտադրանք

• Բիոթթվասեր, բիոկաթնաշոռ, բիոկաթնաշոռ՝ բիոթթվասերով, բիոկեֆիր
• Բիոյոգուրտ՝ ազնվամորու, դեղձի, ելակի, ծիրանի
• Թան, թթվասեր, կաթ, կաթնաշոռ սովորական,դիետիկ, թթվասերով
• Կեֆիր, մածուն, մածուն՝ քամած
• Յոգուրտ՝ ազնվամորու, բալի, դեղձի, ելակի, էկզոտիկ մրգերի, ծիրանի, մրգախառնուրդի
• Պանրիկ՝ կաթնաշոռային, չամիչով; ջնարակված՝ ազնվամորու, դեղձի, ելակի, ծիրանի, շոկոլադե, վանիլային
• Պանիր. գաուդա, եղեգնաձոր, լոռի, մոցարելլա, չանախ, չեչիլ, չեչիլ՝ ապխտած, սուլուգունի, հալած,հալած՝ խոզապուխտով, պղպեղով, սնկով
• Կարագ, կարագ՝ շոկոլադե
• Մայոնեզ: