«ԱԹԵՆՔ ՄՍԱՄԹԵՐՔ»

7656

Հայաստան, ք.Երևան, Ծարավ Աղբյուրի փ. 59/1
Հեռ՝. +374 10 62-91-00, +374 60 43-43-03
www.atenk.am


ԱԹԵՆՔ ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին Հայր և որդի Երիցյաններ ընկերության կողմից: Սկսելով 3 տեսակի երշիկի արտադրությունից՝ ընկերությունը աստիճանաբար ավելացրել է թե' տեսականին, թե' արտադրության ծավալները: 2009 թվականին գործարանի սեփականատերեր դարձան Ադամյան եղբայրները, կատարվեցին լուրջ ներդրումներ, ձեռք բերվեցին եվրոպական ժամանակակից սարքավորումներ և ընդլայնվեցին արտադրական հզորությունները: Այսօր արդեն Աթենքը շուկայում ներկայանում է ավելի քան 150 ապրանքատեսակով: Ընկերության հմուտ տեխնոլոգների շնորհիվ այստեղ միահյուսվում են ավանդականն ու ժամանակակիցը, եվրոպականն ու ազգայինը. արդյունքում սպառողին է հասնում մսամթերք` հրաշալի ու միայն այս ապրանքանիշին բնորոշ համով:

2014թ.-ի սկզբին ստեղծվեց Գանձասար ապրանքանիշը, որի ներքո ընկերությունն արտադրում է մի շարք ապրանքներ գնային ավելի ցածր սեգմենտում: Չնայած կարճ ժամանակահատվածին` այս ապրանքանիշը նույնպես սիրվեց սպառողների կողմից:
2015թ.-ի մայիսից ընկերությունը սկսել է կիսաֆաբրիկատների արտադրությունը, որոնք արտադրվում ու սպառողին են ներկայացվում և' Աթենք, և' Գանձասար ապրանքանիշների ներքո:
ԱԹԵՆՔ ընկերությունն օգտագործում է որակյալ միս, բնական համեմունք ու բաղադրիչներ՝ սպառողին միայն բարձրորակ մսամթերք հասցնելու առաքելությամբ: Ժամանակակից սարքավորումների օգտագործումը հնարավորություն է տալիս մշտապես կատարելագործել արտադրության ընթացքը ժամանակի և որակի տեսանկյունից: Մենք համագործակցում ենք առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Alpina-ն (Շվեյցարիա), Laska-ն (Ավստրիա), Kramer-Greber-ը (Գերմանիա), Vemag-ը (Գերմանիա), Handtmann-ը (Գերմանիա), Schaller-ը (Գերմանիա):


ԱՐՏԱԴՐԱՆՔ

• Ազդր՝ ապխտած
• Ապխտեղեն
• Բաստուրմա
• Երշիկ՝ ապխտած, եփած, կիսաապխտած, հում ապխտած, հում ապխտած. սալյամի
• Երշիկեղեն
• Խոզապուխտ
• Խոզի ճարպ՝ ապխտած
• Կող/կողիկ՝ խոզի, ապխտած
• Հավ՝ ապխտած
• Միս՝ խոզի, եփած («բուժենինա»)
• Նրբերշիկ, նրբերշիկ՝ հոթ-դոգի համար

• Ջերկի
• Սարդելկա
• Սուջուխ՝ մսի
• Ֆիլե՝ ապխտած
• Սննդի կիսապատրաստվածքներ՝ խոզի մսի, հավի մսի, խճողակ («ֆարշ»)՝ տավարի մսի, կոտլետի և քյաբաբի (քաբաբի) համար, կոտլետներ, պելմեն, տավարի մսի կիսապատրաստվածք
• Խաշ՝ սառեցրած/սառեցված
• Խնկալի՝ սառեցրած/սառեցված
• Կոլոլակ՝ սառեցրած/սառեցված
• Կոտլետ՝ տավարի մսից, սառեցրած/սառեցված: