«Կարին» ընտանեկան հյուրատուն

2766

ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Սայաթ-Նովայի փող., տուն 46
Հեռ՝ (+0268) 2 27 22, 094 466722




Հարմար է ընտանեկան և կորպորատիվ հանգստի համար: Գեղատեսիլ այգով շրջապատված «Կարին» 2-հարկանի ընդարձակ (ձեղնահարկով) հյուրատունը գտնվում է Դիլիջան քաղաքի կենտրոնից 5 րոպե հեռավորության վրա։ «Կարին» հյուրատան քաղաքամերձ հայկական մթնոլորտը համակցվում է արդիական հարմարավետության հետ։ Քոթեջն ունի 6 ննջարան, լոգասենյակներ, հյուրասենյակ՝ հարթ էկրան ունեցող հեռուստացույցով, դեպի բնություն բացվող պատշգամբ և այլ հարմարություններ։
Համարի գնի մեջ ներառվում է նաև նախաճաշը։ Ճաշը և ընթրիքը պատվիրվում է լրացուցիչ։ Բացի այդ, տրամադրվում են խորովածի պատրաստման պարագաներ։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը գտնվում է «Կարին» հյուրատնից 110 կմ հեռավորության վրա։
Տան ամբողջությամբ վարձակալման դեպքում հնարավոր են զեղչեր։
Կարող եք պատվիրել ցանկացած տոնակատարության կազմակերպում. Նոր տարվա դիմավորում (ամանորյա հյուրասիրություններ, նրբաճաշակ կենդանի երաժշտություն, Ձմեռ պապ և Ձյունանուշ, ամանորյա այլ զվարճություններ՝ ըստ Ձեր ցանկության), ինչպես նաև հոբելյանների, կորպորատիվների, ընտանեկան և այլ տոների կազմակերպում։


Համարներ



«Կարին» ընտանեկան հյուրատունը հաշվարկված է 18 հյուրի համար։
Բոլոր համարներն ունեն առանձին սանհանգույց (ցնցուղ, հիգիենիկ ցնցուղ, զուգարան) և անհրաժեշտ հիգիենիկ պարագաներ։
«Կարին» ընտանեկան հյուրատունն ունի 6 համար։
Առաջին հարկում՝ նախասրահ; հյուրասենյակ, որն ունի բուխարի, դաշնամուր, հեռուստացույց; լվացքատուն; խոհանոց և 1 ստանդարտ երկտեղանի համար՝ առանձին մահճակալներով։
Երկրորդ հարկում՝ նախասրահ՝ դեպի ընդհանուր մեծ պատշգամբ ելքով, և 5 համարներ։



Համարների տիպերը և արժեքը՝


Ընտանեկան համար - 2 սենյակ՝:
ճաշասրահ և ննջասենյակ, հարմար է ընտանիքների համար (ընտանեկան տիպի)
գինը՝ օրական 48.000 դրամ:
Ընտանեկան համար - 1 սենյակ՝:
երկտեղանի double մահճակալ և բացովի բազմոց, համարը նախատեսված է 3-4 անձի համար
գինը՝ օրական 36.000 դրամ:
Սովորական երկտեղանի՝ երկու առանձին մահճակալով
գինը՝ օրական 24.000 դրամ:
Սնունդ
Տրամադրվում է նախաճաշ։
Ճաշը և ընթրիքը կարելի է պատվիրել հավելավճարի դիմաց։


Հարմարություններ




• Հյուրատան տարածքում գործում է անվճար Wi-Fi,
• Ամեն համար ունի սեփական լոգասենյակ, տրամադրվում են հիգիենայի պարագաներ, սրբիչներ և անկողնու սպիտակեղեն
• Հյուրասենյակում կա հեռուստացույց՝ հարթ էկրանով և ինտերնետ-հեռուստատեսությամբ
• Խորովածի պարագաներ
• Լվացքատուն՝ արդուկի պարագաներով։
Տունն ունի ջեռուցման արդիական համակարգ, լրացուցիչ գործում է արևային ջերմահամակարգ։ Տաք ջրի շուրջօրյա մատակարարում։