HELIOS մաշկաբանական և կոսմետոլոգիական կենտրոն

3342
Հայաստան, Երևան, Սայաթ-Նովայի պող., 11/2 շենք
Հեռ. (+374 60) 62 44 44, (+374 96) 62 44 44
www.helios.am

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Սփյուռքահայ գործարարներ Հելեն Ազարյանն ու Ֆիլիպ Փաթաթանյանը 2007թ. Հայրենիքում՝ մայրաքաղաք Երևանում, հիմնադրեցին "Հելիոս" բժշկական կենտրոնը՝ առողջ ու գեղեցիկ ապրելակերպի գաղափարախոսությամբ: Կենտրոնը կոչված է մատուցելու բարձրակարգ ծառայություններ ու Հայաստանի առողջապահական համակարգում գրավել իր ուրույն տեղը` ձևավորվելով բժշկական ծառայությունների մատուցման նոր և առավել զարգացած համակարգ: Մեր նպատակն է` «Բարին արարել»: Մեր առաքելությունն է` «Փոխանցել առողջ ու գեղեցիկ ապրելու գաղտնիքը»: Կենտրոնի հիմնադիրներն առաջնորդվել են առողջապահական գերազանցության կենտրոն ստեղծելու տեսլականով ու իրենց հիմնադրած կառույցի գործունեության հիմքում դրել են անկեղծ նպատակադրման ու կազմակերպված աշխատանքի փիլիսոփայությունը: Գրանցում հաճախորդին հարմար ժամին, հերթերի բացակայություն, հստակություն և հուսալիություն, աշխատանքային սկզբունքների խստորեն պահպանում. այս ամենի շնորհիվ «Հելիոս» բժշկական կենտրոնը մշտապես արժանանում է հաճախորդների բարձր գնահատականին: Կենտրոնում մատուցվում են միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ: Տրամադրվում են բժշկական, էսթետիկ, ՍՊԱ, ախտորոշիչ և մանրէաբանական լաբորատոր բարձրակարգ ծառայություններ: Հաճախորդներին սիրով ընդունում են աշխատանքային մեծ փորձ ունեցող արհեստավարժ մասնագետները:


ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

• Ծավալային ուրվագծային պլաստիկա
• PLEXR. Կոպերի ոչ վիրահատական շտկում
• Բոտուլինոտոքսին տիպ A. միմիկական կնճիռների շտկում
• Պլազմոթերապիա. ծերացման կանխարգելում
• Բիովերականգնում. մաշկի բնական վերականգնում
• Մեզոթերապիա. մաշկի ծերացման կանխարգելում
• Դերմափեն
• Կարբօքսիթերապիա. ռոզացեայի, կուպերոզի բուժում, երիտասարդացում
• Միկրոհոսանքային թերապիա
• Լազերային և ֆոտոթերապիա. մաշկի էլաստիկության բարձրացում
• Մազերի ֆոտոհեռացում
• Մազերի լազերային հեռացում
• Մաշկափոխանակում / Peeling/
• Ակնեի բուժում
• Հիդրոխնամք. մաշկի խոնավեցում, թարմեցում, երիտասարդացում
• Դեմքի խնամք
• Տատուների լազերային հեռացում
• Տրիխոլոգիա. Գլխամաշկի և մազերի խնդիրների ախտորոշում և լուծում
• Ձեռքերի բժշկական խնամք
• Էլեկտրոէպիլացիա
• Մատնահարդարում/ ոտնահարդարում:


ՍՊԱ


• Մերսում
• Փիլինգներ
• Պարուրումներ
• ՍՊԱ փաթեթներ
• Հարսանեկան ՍՊԱ փաթեթներ
• ՍՊԱ ծիսակատարություն
• ՍՊԱ էթիկետ:


ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ


• Մաշկաբան
• Թերապևտ
• Գինեկոլոգ
• Էնդոկրինոլոգ
• Սեքսոպաթոլոգ
• Ուլտրաձայնային հետազոտություն:


ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ



• Կլինիկական հետազոտություններ
• Բիոքիմիական հետազոտություններ
• Իմունոլոգիական հետազոտություններ: