ՀԱՍՈՒ իմպլանտոլոգիայի և էսթետիկ ստոմատոլոգիայի մասնագիտացված կլինիկա

1400

Հայաստան, Երեւան, փ. Ռոստոմի 29, 1-ին հարկ
Հեռ.՝ (+37410) 55 86 98, (+37410) 55 97 25
www.hasuclinicclinic.am


ՄԵՐ ՄԱՍԻՆ

HASU-ն ժամանակակից ատամնաբուժական կլինիկա է, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ միևնույն ժամանակ մեկուսացված լինելով քաղաքային աղմուկից և փոշուց՝ շրջապատված գեղեցիկ կանաչ տարածությամբ:
Տաղանդավոր դիզայներներ Միքայել և Մարիամ Մայիլյանները արել են հնարավոր ամեն ինչ՝ ստեղծելու համար խաղաղ ու ջերմ մթնոլորտ մեր այցելուների համար: Կլինիկայի ընկերական միջավայրը և բժշկական անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը HASU կլինիկայում անցկացրած ձեր ժամանակը կվերածեն հաճելի փորձի: Հավատացած ենք, որ գերժամանակակից սարքավորումների կիրառումը գեղեցիկ ու առողջ ատամներ ունենալու երաշխիքներից է, ուստի HASU կլինիկայում մենք քայլում ենք ոլորտում նոր ձեռքբերումներին համընթաց:
Գիտակցելով, թե ինչքան թանկ է ձեր ժամանակը՝ մենք ճշտապահ ենք օրվա ծրագիրը կազմելիս և հարմարվում ենք այն պայմաններին, որոնք կարող են առաջանալ ձեր ծրագրերում կատարված փոփոխություններից:
Կլինիկան տրամադրում է ստորգետնյա վերահսկվող կայանատեղի այն այցելուների համար, ովքեր ժամանում են իրենց սեփական մեքենաներով:


ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ընդհանուր ատամնաբուժություն


• Էնդոդոնտիա՝ լատերալ և ուղղահայաց կոնդեսացիայի եղանակով
• Ատամների պլոմբում ժամանակակից կոմպոզիտային պլոմբանյութերով
• Պարոդոնտի հիվանդությունների կոնսերվատիվ բուժում
• Կոսմետիկ վերականգնողական ատամնաբուժություն
• Ատամների լազերային սպիտակեցում:


Վիրաբուժություն

• Ատամների իմպլանտացիա՝ առնվազն ութ իմպլանտացիոն համակարգի կիրառմամբ
• Բորբոքային հիվանդությունների վիրաբուժական բուժում՝ արմատածայրերի հատում, արմատների ռեզեկցիա, ամպուտացիա և հեմիսեկցիա
• Սուր թարախային բորբոքային հիվանդությունների՝ աբսցեսների, պերիոստիտների բուժում
• Ոսկրի վերակառուցում. ոսկրի կամ ոսկրանյութի լիցք, որն անհրաժեշտ է իմպլանտների տեղադրման համար
• Ոսկրի պատվաստում, որն իրականացվում է մաքսիմալ ապահովության և հիգիենիկ պայմաններում
• Պարոդոնտի հիվանդությունների վիրաբուժական բուժում
• Բարորակ նորագոյացությունների հեռացում
• Ատամների և բերանի խոռոչի օրգանների տրավմաների բուժում
• Ատամների պարզ և բարդ հեռացումներ, այդ թվում՝ ռետենցված ատամների հեռացում:


Օրթոդոնտիա և Օրթոպեդիա

• Ատամնածնոտային համակարգի բնածին և ձեռքբերովի դեֆորմացիաների և արատների բուժում
• Ատամների և ծնոտների տրադիցիոն և բարդ պրոթեզավորում՝ ատամների արհեստական պսակներ զանազան կերամիկական մասսաներով, անշարժ կամրջաձև պրոթեզների պատրաստում, տարբեր տեսակի շարժական պրոթեզների պատրաստում, ինչպես նաև իմպլանտների վրա պրոթեզավորման ողջ սպեկտրը
• Կերամիկական վինիրների պատրաստում
• Միկրոպրոթեզների պատրաստում:


Կանխարգելիչ ատամնաբուժություն


• Պրոֆեսիոնալ մաքրում
• Սքեյլինգ
• Ակոսիկների փակում
• Կարիեսի վաղ հայտնաբերում և բուժում
• Ֆտորացում: