Modern Implant Medicine Հայ-գերմանական դիմածնոտային վիրաբուժության բժշկական կենտրոն

4428

Հայաստան, Երևան, Ձորափի փող. 40, 28-29
Հեռ.(+37410)533838, (+37460) 433838, բջջ.(+37496) 151500
E-Mail: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։; Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Լիցենզիաներ՝ No Կ-ԲО-001631, ԿԲ0001930
www.mim.am


ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Գ.Է. Խաչատրյան
ՄԻՄ ԲԿ-ի
հիմնադիր
և ղեկավար

Դիմածնոտային եւ
Պլաստիկ Վիրաբուժ
Լ.Գ. Խաչատրյան
ՄԻՄ ԲԿ-ի
տնօրեն

դիմածնոտային
վիրաբույժ
Վ.Ռ.Սահակյան
Մոդեռն
Իմպլանտ
Մեդիսին
բժշկական
կենտրոնի
ատամնաբույժ-օրթոպեդ

Ա.Բ. Շահինյան
Մոդեռն
Իմպլանտ
Մեդիսին
բժշկական
կենտրոնի
դիմածնոտային վիրաբույժ
Ա.Վ. Կարապետյան
ՄԻՄ ԲԿ-ում

անեսթեզիոլոգ
“Սեբաստիա” ծննդատան
"Արաբկիր" ԲԿ-ի
անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

ՄՈԴԵՌՆ ԻՄՊԼԱՆՏ ՄԵԴԻՍԻՆ ԲԿ (MIM)

Հայ-գերմանական դիմածնոտային վիրաբուժության բժշկական կենտրոն` Մոդեռն Իմպլանտ Մեդիսինը, հիմնադրվել է 2009 թվականին և մինչև 2012 թ-ը գործունեությունն իրականացրել է Երևանի 3-րդ Կլինիկական հիվանդանոցում: Կենտրոնի հիմնադիրներն են` ԵՊԲՀ-ի դոցենտ` Գրիգոր Էմիլի Խաչատրյանը (գիտական ղեկավար) և Ջորջ Խուրին (գիտական խորհրդատու` Համբուրգ, Գերմանիա):
2012թ-ի հունիսից կենտրոնը գործում է ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած կլինիկայում հետևյալ հասցեով. Հայաստան, 0015, Երևան, Ձորափի փողոց 40, 2-րդ հարկ, տարածք 28, 29: Կենտրոնի հիմնական ուղղվածությունը դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժությունն է, բերանի խոռոչի, ծնոտի ֆունկցիոնալ և վերականգնողական վիրահատությունները, րինոպլաստիկան, դենտալ իմպլանտոլոգիան, ինչպես նաև դիմածնոտային շրջանի և պարանոցի նորագոյացությունների հեռացումը: Կլինիկան հագեցած է Հայաստանում նախադեպը չունեցող դիմածնոտային համակարգչային Sirona GALILEOS Comfort տոմոգրաֆով: Այն եռաչափ ախտորոշիչ սարք է, որը թույլ է տալիս հետազոտել հիվանդին բոլոր կողմերից, ճշգրիտ ախտորոշել և պլանավորել բուժումը:
Կենտրոնի աշխատակազմը պարբերաբար վերապատրաստվում է Գերմանիայում և եվրոպական այլ մասնագիտացված բժշկական կենտրոններում:
Վերապատրաստման և փորձի փոխանակման բնագավառներում, ինչպես նաև բժշկական սարքավորումների և այլ պարագաների ձեռքբերման հարցում կլինիկան համագործակցում է Գերմանիայի ESTETICA Clinic բժշկական կենտրոնի և հայտնի Ankylos C/X գերմանական ապրանքանիշը ներկայացնող DENTSPLY IH GmbH ընկերության հետ:
Կլինիկան ունի մեկօրյա վիրաբուժական ստացիոնար, որը ներառում է ժամանակակից վիրահատարան և հարմարավետ հիվանդասենյակներ:


ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Կոնա-Ճառագայթային ախտորոշում
GALILEOS Comfort

Կլինիկայում գործում է վերջին սերնդի նորագույն դիմածնոտային Sirona GALILEOS Comfort համակարգչային տոմոգրաֆ, որը ընդամենը 14 վայրկյան սկանավորման ընթացքում ֆիքսում է 500 տարբեր ռենտգեն պատկերներ: Կոնաձև իմպուլսային ճառագայթի շնորհիվ էքսպոնացման զուտ տևողությունը ընդամենը 3-ից 6 վայրկյան է և ճառագայթման չափը հասցված է նվազագույնի, ինչը սոմատիկ տոմոգրաֆից զգալիորեն փոքր է:



Դիմածնոտային Էնդոսկոպիա KARL STORZ գործիքներով
Կլինիկան հագեցած է հայտնի Karl STORZ ընկերության ժամանակակից էնդոսկոպիկ սարքավորումներով: Վիրաբուժական ստոմատոլոգիան և դիմա-ծնոտային վիրաբուժութունը այն ոլորտներն են, որտեղ էնդոսկոպիան նվաճում է նոր դիրքեր և ունենում ավելի մեծ դերակատարում: Karl STORZ ընկերության մշակած գործիքներն այսօր արդեն թույլ են տալիս կատարել էնդոսկոպիկ վիրահատությունների մի ամբողջ շարք, նվազագույն վիրաբուժական միջամտություններով, օրինակ`
. թքածորանների հիվանդությունների էնդոսկոպիկ բուժում
. արթրոսկոպիա և ստործնոտային հոդի վիրահատություն
. էնդոսկոպիկ դիմածնոտային վիրահատություններ
. հարքթային ծոցերի էնդոսկոպիկ վիրահատություն:


ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կլինիկայում կարող եք ստանալ հետևյալ ծառայությունները՝
•Դենտալ Իմպլանտոլոգիա
•Դիմածնոտային և վերականգնողական վիրաբուժություն
•այտոսկրի իմպլանտատ` POREX (Medpor Surgical Implant)
•կզակի պլաստիկան (Genioplasty)
•քթի պլաստիկ վիրաբուժությունը (Rhinoplasty)
•կոպերի պլաստիկան (Blefaroplasty)
•ականջների պլաստիկան (Otoplasty):
•Ծնոտի օրթոգնատիկ վիրաբուժություն
•Բերանի խոռոչի վիրաբուժություն
•Կոնա-Ճառագայթային ախտորոշում
•Դիմածնոտային Էնդոսկոպիա KARL STORZ գործիքներով
• ՔԿԱ (քիթ-կոկորդ-ականջ) մասնագետ-բժիշկի ծառայություններ:


ԴԵՆՏԱԼ ԻՄՊԼԱՆՏՈԼՈԳԻԱ

Մեր փորձը դենտալ իմպլանտոլոգիայի բնագավառում ավելի քան տասնհինգտարի է: Կենտրոնի առաջատար ուղղվածությունն է հանդիսանում` ծնոտի ալվեոլյար ելունի ատրոֆիայի բարդ դեպքերով վիրահատությունները և դենտալ իմպլանտացիան հետլաթային վիրահատություններում (իմպլանտատի տեղադրում` աճուկային, թիակային, նրբոլոքային լաթեր): Մշակվել են իմպլանտոլոգիական բուժման հատուկ ալգորիթմներ շաքարային դիաբետով և հիպերտոնիկ հիվանդությամբ հիվանդների համար:
Լայնորեն կիրառվում են աուտո և ալլոգեն տրանսպլանտատներ` Bone Ring, Sandwich, Sinus lift, Transzygomatic, Transtuberal տեխնիկայով, n.alveolaris inferior-ի վերադասավորում, իմպլանտատների տեղադրում բարդ դիմածնոտային պրոթեզների ամրացման նպատակով:

Կիրառվում է նաև մեկ փուլով իմպլանտացիայի մեթոդը` միաժամանակյա պրոթեզավորմամբ: Ankylos C/X իմպլանտատի օգտագործումը թույլ է տալիս հասնել կայուն ֆունկցիոնալ էսթետիկ արդյունքների: Հիվանդների ցանկությամբ և հատուկ դեպքերում իմպլանտացիան անցկացվում է ընդհանուր անզգայացման պայմաններում:
Նախավիրահատական և հետվիրահատական շրջանում իմպլանտատների տեղադրում նրբոլոքի անոթավորված աուտոտրանսպլանտատով:


ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

•Դիմածնոտային և վերականգնողական վիրաբուժություն
Դիմածնոտային վիրաբուժությունը հանդիսանում է առավել նպատակահարմար լուծում տարիքային փոփոխությունների, դիմածնոտային շրջանի բնածին դեֆորմացիաների և վնասվածքների դեպքում:
•Ծնոտի օրթոգնատիկ վիրաբուժություն
Օրթոգնատիկ վիրաբուժությունը (ծնոտի վիրաբուժություն), հանդիսանում է դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության ամենակարևոր մասը: Վերջինիս հիմնական նպատակը ծնոտի կծվածքի (occlusion) խանգարման և դեմքի կմախքի սխալ կառուցվածքի հետ կապված ֆունկցիոնալ և էսթետիկ թերությունների վերացումն է:
•Բերանի խոռոչի վիրաբուժություն:
“Մոդեռն Իմպլանտ Մեդիսին” բժշկական կենտրոնում ատարվում է բերանի խոռոչի ամբուլատոր վիրաբուժական ցանկացած վիրահատություն, ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացման պայմաններում (ախտորոշման նպատակով վիրահատություններ, ռետենցված ատամների հեռացում, ցիստէկտոմիա` օստեոպլաստիկ նյութերի կիրառմամբ): Դիմածնոտային շրջանում նկատվում է ուռուցքային պրոցեսների մեծ բազմազանություն: Այս հատվածում առավել բնորոշ են օդոնտոման, ադամանտինոման, էպուլիսը և այլն:


ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ՄԻՄ ԲԿ-ն համագործակցում է
“ESTETICA” գերմանական կլինիկայի հետ,
որը գտնվում է Համբուրգում:
ՄԻՄ ԲԿ-ում օգտագործում են
ANKYLOS իմպլանտներ
(արտադրվում է Dentsply Friadent, Գերմանիա):