Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն

2457

Հայաստան, Երեւան, Աբովյան փող., 7
Հեռ.՝ +37410 569199
www.stanislavski.am


ՄԵՐ ՄԱՍԻՆ

Շուրջ 75 տարի Հայաստանում գործում է Կ.Ս. Ստանիսլավսկու անունը կրող պետական ռուսական դրամատիկական թատրոնը: Բազմաթիվ երևանցիների համար այն դարձել է նրանց հոգևոր կյանքի, կենսագրության մի մասնիկ: Թատրոնը հիմնվել է 1937թ. Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, ինչը դարձավ մեծ իրադարձություն հանրապետության մշակութային կյանքում: Թատրոնը մշտապես կանգնած էր ստեղծագործական որոնումների ուղղու վրա, ուներ իր ուրույն, հստակ ոճը: Ռուսական թատրոնի պատմությունը անբաժան է Հայաստանի սոցիալական և մշակութային կյանքից: Թատրոնի ստեղծմանը և կայացմանը մեծ դեր են խաղացել անվանի հայ ռեժիսորներ, ժողովրդական դերասաններ Լ.Քալանթարը, Ա.Բուրջալյանը, Ա.Գուլակյանը, Վ.Վարդանյանը, որոնք գիտակցում էին, որքան կարևոր է Հայաստանի համար ռուսական թատրոնի գործունեությունը: Նորաստեղծ կոլեկտիվի գեղարվեստական ճաշակի և թատերական մշակույթի զարգացմանը մեծապես նպաստեցին ռուսական ռեժիսուրայի հայտնի գործիչները, ժողովրդական դերասաններ` Ա.Ռիդալը, Բ.Ֆիլիպովը, Լ.Լուկերը, Յա. Կրակոպոլսկին:


Հայ նկարիչներ` Ա.Չիլինգարյանի, Կ.Մինասյանի, Ս.Արուտչյանի և ուր. բարձր պրոֆեսիոնալիզմը բարձրացնում էր ներկայացումների բեմանկարչական մակարդակը: Հնարավոր չե թերագնահատել հիանալի արվեստագետներ, Հայաստանի ժողովրդական դերասաններ` Վ.Դոբրովոլսկու, Յու.Վանովսկու, Զ.Գուլևիչի, Օ.Լաբոնսկայի, Ն.Տեր-Սեմյոնովի, Ս.Սոդբինինի, Գ.Շախնազարովի /Գեն/, Յու.Կոլիսնիչենկոյի, Ն. Եգորովայի, Ի.Գրիկուրովի, Յու.Ֆրոլովի և շատ ուրիշների ներդրումը Կ.Ս. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնի ստեղծագործական զարգացման մեջ: Թատրոնի ներկայացումներում մեծ հաջողությամբ հանդես էին գալիս հյուրախաղերի եկած ռուսական բեմի մեծ վարպետներ, Սովետական Միության ժողովրդական դերասաններ` Ի. Իլյինսկին, Ն.Գրիբովը, Յու.Բորիսովան, Վ.Սամոյլովը, Ս.Նեմոլյաեվան, Օ.Յակովլեվան և շատ ուրիշներ: Հենց այս թատրոնում սկսվեց անվանի դերասաններ Ա.Ջիգարխանյանի, Վ.Բաբիչևայի, Գ.Կորոտկովի “աստղային ուղին”:


Գործելով ժամանակի պահանջներին առընթեր, թատրոնը միշտ փնտրել է իր խաղացանկը, իր ստեղծագործական կրեդոն: Հասկանալ ժամանակը, ժամանակակից մարդուն, վառ և պատկերավոր բացահայտել կոնֆլիկտային իրադարձությունները, ռեժիսորի և դերասանների հստակ դիրքը և աշխարհայացքը՝ այս են թատրոնի հիմնական սկզբունքները: 1965 թվականից մինչ 2017թ. թատրոնի ղեկավարը եղել է Լենինգրադի Ա.Օստրովսկու անվ. թատրոնի, կինոի և երաժշտության ինստիտուտի շրջանավարտ, Հայաստանի ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր /Ն.Անկիլովի “Զինվորի այրին”/, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Ստանիսլավսկու և Սմոկտունովսկու Միջազգային մրցանակի դափնեկիր, թատրոնի Միջազգային Ակադեմիայի ակադեմիկոս - Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը: Նրա անվան հետ են կապված Երևանի ռուսական թատրոնի լավագույն ներկայացումները, որոնցից շատերը արժանացել են բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների: