ԱՐԵՆԻ գինու գործարան

6959

Հայաստան, Վայոց ձորի մարզ, Արենի գյուղ
Հեռ.՝ +37493 424406 (բջջ.)
www.areniwines.am


1994թ-ին ՀՀ Վայոց Ձոր մարզի Արենի գյուղում Սիմոնյան ընտանիքի նախաձեռնությամբ հիմնադրվեց ՙԱրենիի գինու գործարան՚ ՓԲԸ-ն: Դնելով իր առջև պատմական Արենիում պապենական գինեգործական ավանդությունները շարունակելու և հարստացնելու նպատակը, գործարանը կարճ ժամանակահատվածում կարողացավ ընդլայնել արտադրության ծավալները` հանրությանը առաջարկելով բարձրորակ գինու տարբեր տեսակներ: Ներկայումս օգտագործվող հումքի գրեթե կեսը սեփական արտադրության խաղողն է, մնացածը գնվում է Արենի և հարակից գյուղերի այգեգործներից: Պտուղների թագուհի խաղողը երկար ճանապարհ է անցնում մինչև հայոց նահապետական գինու վերածվելը: Լավ գինի ստանալու համար կարևոր է հումքի բարձր որակը, իսկ լավորակ խաղող ստանալու հիմնական պայմաններից մեկը նրա ճիշտ մշակումն է, որը կատարվում է տարբեր փուլերով սկսած վաղ գարնանիցª մարտ-ապ­ րիլ ամիսներից մինչև սեպտեմբեր-հոկտեմբերի վերջ: Այգեկութը սկսվում է Արենիից սեպտեմբերի կեսերից, և ավարտվում է Խաչիկ (1600մ ծ.մ.) գյուղովª մինչև նոյեմբերի կեսերը: Վայոց Ձորում խաղողի այգիները չեն թաղվում (հողով չեն ծածկվում):
Ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա գտնվող Արենին /նախկինում Արփա/ խաղողի բնօրրաներից մեկն է: Այստեղ է աճում խաղողի հնագույն տեսակներից մեկըª Արենին: Պատահական չէ, որ հենց այս վայրումª Արենիի թռչունների քարանձավում հնագիտական հետազոտությունները հայտնաբերեցին խաղողի վերամշակման ամենահին հնձանը, որը շուրջ 6000 տարվա պատմություն ունի: Գինու արտադրության հնագույն օջախում գտնված կարասների մեծությունն ու քանակը, գինու ստացման տեխնոլոգիան, այգիների համար ոռոգման ցանցի առկայությունը խոսում են այն մասին, որ այս վայրում հազարամյակներ առաջ արդեն իսկ գինեգործության զարգացած մշակույթ կար:


Արտադրանք



• Կարմիր անապակ գինի Տնական, պատրաստված Արենի խաղողից, թնդ. 12-13%
• Վայոց ձոր սպիտակ անապակ գինի, պատրաստված Մսխալի տեսակի խաղողից, թնդ. 12.5%
• Կարմիր կիսաչոր գինի 2007, պատրաստված Արենի խաղողից, թնդ. 12-13%
• Ազնվամորու կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5% %
• Խնձորի կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Ծիրանի կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Դեղձի կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Սերկևիլի կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Մոշ կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Նռան կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Բալի կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Կարմիր կիսաքաղցր գինի, 2007, պատրաստված Արենի խաղողից, թնդ. 12-13%
• Կարմիր անապակ գինի 1999, պատրաստված Արենի խաղողից, թնդ. 12-13%