«Դարոյնք» հրուշակեղենի ձեռնարկություն

3605

Հայաստան, Երևան, Սևանի 86/1
Հեռ.՝ +37410 447510
www.daroink.am


«Դարոյնք» հրուշակեղենի ձեռնարկությունը հիմնվել է 1998 թ. Երևանում: Առաջին արտադրանքը` «Արևիկ» եւ «Փոքրիկ» թխվածքաբլիթները, արտադրվել է 1999 թ.: Գործունեության առաջին իսկ օրերից հատուկ ուշադրություն է տրվում արտադրանքի որակի խնդրին: Ահա թե ինչու մեր ապրանքանիշն այսօր ամենասիրվածներից է Հայաստանում, իսկ արտադրվող ապրանքների տեսականին արդեն մի քանի տասնյակ անունի է հասնում: Ձեռնարկության ձեռբերումներին անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության Կառավարությունը` 2003 թվականից մենք այն եզակիների շարքում ենք, որոնք արժանացել են Արտադրանքի բարձր որակի համար շնորհվող կառավարական մրցանակին:

Նույն, 2003 թ. Ժնևում B.I.D. (Busines Initiative Directions) վարչությունը պարգևատրել է «Դարոյնք» ձեռնարկությունը որակի ոսկե աստղով (International Quality Gold Star): Սակայն մենք չենք բավարարվում եղածով: Կազմակերպության ողջ աշխատակազմը անդադար ջանում է արտադրաեղանակների զարգացման, արտադրանքի որակի և արտադրական կուլտուրայի բարձրացման, տեխնիկատեխնոլոգիական հիմքի հետագա զարգացման և արտադրական հզորությունների աճի ուղղությամբ:
Մեր գործունեության հիմքում ընկած է հոգածությունը գնորդի հանդեպ և մենք միշտ կուրախացնենք Ձեզ նոր և համեղ արտադրանքով:


Արտադրանք

Զեֆիր՝ շոկոլադապատ
Թխվածքաբլիթ
Թխվածքաբլիթ՝ շաքարե, շոկոլադապատ, չոր, փխրուն (փխրաբլիթ)
Իրիս
Կարամել
Կեքս
Կոնֆետ՝ «թռչնի կաթ» տեսակի

Կոնֆետ՝ շոկոլադե
Կրեկեր, կրուասան, հրուշակ
Հրուշակեղեն
Ձողիկ՝ վաֆլե
Մրգանուշ (մարմելադ)
Շոկոլադե կոնֆետների ընտրանի
Չորաբլիթ

Ռահաթ-լոխում
Ռուլետ՝ բիսքվիտային
Վաֆլի
Տորթ, տորթ՝ վաֆլե
Օղաբլիթ
Ձողիկ՝ աղի
Ձողիկ՝ եգիպտացորենի