Royal Interiors ընկերություն

1051

Հայաստան, Երևան, Բաղրամյան պող. 9-1
Հեռ.՝ +37410 521353
www.royalinteriors.am


Ստեղծման առաջին օրվանից՝ 1997 թվականից, Royal Interiors ընկերությունը ստանձնել է գեղեցկության, հարմարավետության և ստեղծարարության կերտման առաքելությունը։ Աշխատելով ավելի քան 80 ընկերությունների հետ ամբողջ աշխարհում՝ մեր հաճախորդներին պարգևում ենք համարավետության և նրբագեղության ստեղծման, թերևս, ամենահամարձակ մտահղացումների կյանքի կոչելու ազատություն։ Մեր փորձառու մասնագետների առույգ, տրամադրող և ջերմ մոտեցումն ապահովում է ոչ միայն գերազանց աշխատանքային ստեղծարարություն, ալյև թույլ է տալիս մեր հաճախորդներին վայելել դիզայներական աշխատանքների ընթացքի յուրաքանչյուր պահ։


ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Ինտերիերի դիզայն

Մենք հավատում ենք, որ Ձեր նախագիծն իրականացնելու միայն մեկ ճանապարհ կարող է լինել՝ գրագետ ճանապարհը։ Հպարտությունն այն շարժիչ ուժն է, որ առանձնացնում է մեր աշխատելաոճը ոլորտի այլ ընկերություններից. վարպետության հպարտություն, ծառայությունների պատշաճ մատուցման հպարտություն և, ի վերջո, լավագույնը լինելու հպարտություն։


• Կահույքավորում

Մենք ուրախ ենք բարձրակարգ, շքեղ կահույք փնտրող բոլոր ցանկացողների համար խորհրդատվություն իրականացնելու։ Ավելին, մենք կօգնենք գտնել լյուքսային կահույքի շուկայում առկա և Ձեր նախագծին առավելապես համահունչ, կատարյալ կահույք, դիզայներական լուսային ապահովում, բարձրակարգ աքսեսուարներ։


• Գեղարվեստական ձևավորում

Անկախ Ձեր նախագծի ծավալից, մեր մասնագետները հետամուտ են Ձեր տան ներդաշնակ և նրբաճաշակ ձևավորումն ապահովելու, առավելապես համապատասխան գեղարվեստական դեկորների զուգակցման միջոցով։ Շնորհիվ միջազգային շուկայում մեր գործընկերների լայնածավալ ցանցի, ինչպես նաև մեր մասնագետների անզուգական ոճի զգացողության, կարող եք վստահ լինել՝ վերջնական արդյունքը Ձեզ կգոհացնի։