×

Տեղեկացում

There is no category chosen or category doesn't contain any items

ՀՀ-ն «Ռոսօբորոնէքսպորտին» կվճարի ավելի քան 420 մլն ռուբլի կանխավճար

ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում որոշում է ընդունվել, ըստ որի՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի պահանջներին համաձայն ՀՀ-ն «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությանը կվճարի 420 մլն 362.394 ռուբլի:

6 հոկտեմբերի 2016. ՀՀ ՊՆ և ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԸ-ի միջև կնքված 6 պայմանագրի ընդհանուր 4 մլրդ 203 մլն 623.940 ռուբլի արժեքի 10%-ի չափով ՀՀ կողմից 420 մլն 362.394 ռուբլու տրամադրումը կանխավճարային է:
Որոշման հիմնավորման մեջ ընդգծվում է, որ վճարումը չկատարելու դեպքում ՌԴ կողմից կարող են վերանայվել մատակարարման գները, որի արդյունքում կանխատեսվում է գնաճ:
Սեպտեմբերի 27-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտնել է, որ ռուսաստանյան 200 միլիոն դոլար վարկի շրջանակում սպառազինության մատակարարումը Հայաստան սկսվել է։ Նա նշել է, որ վարկային համաձայնագիրն իրականացման փուլում է և իրականացվում է ըստ պլանի, ստորագրվել են պայմանագրային պարտավորությունները, մատակարարումներն արդեն իսկ սկսվել են: /PanARMENIAN.Net/