Տասնյակ հազարավոր աֆղաններ ԵՄ-ից հայրենիք կվերադառնան

Եվրամիությունն ու Աֆղանստանը համաձայնագիր են կնքել փախստականների ռեադմիսիայի մասին, որը թույլ կտա ԵՄ-ում քաղաքական ապաստան չստացած հազարավոր աֆղանների առանց դժվարության տուն վերադառնալ:

4 հոկտեմբերի 2016. Համաձայնագրով նախատեսվում է նաև աֆղաններին փաստաթղթերի արագ վերադարձ հայրենադարձվելու համար և Աֆղանստանի օդանավակայանների օգտագործում, գրում է Deutsche Welle-ն dpa վրա հղումով:
Եվրամիությունն, իր կողմից, պարտավորվում է վճարել բոլոր ծախսերը, կապված աֆղանների հայրենադարձության և հայրենիքում վերաինտեգրման համար:
Ըստ գաղտնի փաստաթղթի, Եվրամիությունից առաջիկայում Աֆղանստան կվերադառնա մոտ 80.000 փախստական:
Հոկտեմբերի 4-ին Բրյուսելում բացվում է Աֆղանստանի դոնոր-երկրների երկօրյա խորհրդաժողովը, որին մասնակցում է 70 երկիր և ավելի քան 20 միջազգային կազմակերպություն: Ակնկալվում է, որ միջազգային հանրությունը կխոստանա մինչև 2020-ի ավարտն ամեն տարի 3 մլրդ դոլար հատկացնել Աֆղանստանի զարգամանը:
Աֆղանստանի ամենամեծ ֆինանսական դոնորը ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Ճապոնիան և Գերմանիան: /PanARMENIAN.Net/