Դայմոնդ Հաուս Հոթել

1442

Հայաստան, Երևան, Արամի փող. 86
Հեռ.՝ +37410 508080
www.diamondhousehotel.am


Ցանկացած ճանապարհորդ կամ գործարար, ուղևորության համար Երևանում հյուրանոց ընտրելիս ցանկանում է ստանալ այն ամենը, ինչ կարող է առաջարկել XXI դարի հյուրանոցը՝ եվրոպական հարմարավետություն, անթերի սպասարկում և երաշխավորված անվտանգություն: Մեր համարները ստեղծվել են նպատակ ունենալով ապահովել հարմարավետություն և ջերմություն՝ դառնալով այն վայրը, որտեղ կարելի է և՛ հանգստանալ և՛ աշխատել: Ձեր տրամադրության տեկ են 37 հարմարավետ սենյակներ հետևյալ կատեգորյաների՝ ստանդարտ, կոմֆորտ, կիսալյուքս և լյուքս:


ՄԵՐ ՍԵՆՅԱԿՆԵՐԸ

• ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԼՅՈՒՔՍ
Մահճակալ. Մեկ երկտեղանի (180 սմ) և մեկ բազմոց Սենյակ. 50 ք/մ Նախատեսված է մեկ կամ երկու անձի համար
• ՔՈՐՆԵՐ ՍՏՈՒԴԻՈ
Մահճակալ. Մեկ երկտեղանի (180 սմ) և մեկ բազմոց Սենյակ. 45 ք/մ Նախատեսված է մեկ կամ երկու անձի համար
• ԿԻՍԱԼՅՈՒՔՍ
Մահճակալ. Մեկ երկտեղանի (180 սմ) կամ երկու մեկտեղանի (90 սմ) և մեկ բացվող բազմոց Սենյակ. 45 ք/մ Նախատեսված է մեկ կամ երկու անձի համար + բացվող բազմոց:

• ԵՐԿՏԵՂԱՆԻ ԿՈՄՖՈՐՏ
Մահճակալ. Մեկ երկտեղանի (180 սմ) կամ երկու մեկտեղանի (90 սմ) Սենյակ. 32 քմ Նախատեսված է մեկ կամ երկու անձի համար + լրացուցիչ մահճակալ Համակցված սենյակներ. Այս սենյակներից մի քանիսը ելք ունեն դեպի երկտեղանի (Twin / Double) սենյակներ առանձնացված միջանցքի միջոցով:
• ՍՏԱՆԴԱՐՏ ԵՐԿՏԵՂԱՆԻ
Մահճակալ` Մեկ երկտեղանի մահճակալ (180 սմ) Սենյակ` 28 քմ Նախատեսված է մեկ կամ երկու անձի համար + լրացուցիչ մահճակալ:


ԲԱՐ ԵՒ ՌԵՍՏՈՐԱՆ

Հրավիրում ենք Ձեզ «Էմփայր Սթրիթ» ռեստորանը, որը գտնվում է Երևանի հինավուրց Արամի փողոցի վրա «Դայմոնդ Հաուս» հյուրանոցում:
Արամի փողոցի անվանումը գալիս է Երևանի հնագույն պատմությունից: Ի սկզբանե այս փողոցը կոչվել է «Ցարսկայա», քանի որ ռուս թագավոր Նիկոլայ Առաջինը ժամանակին բնակվել է այս փողոցի վրա գտնվող երկհարկանի տանը: Այստեղից էլ ծագել է նաև մեր ռեստորանի անվանումը: 1919թ-ին փողոցը անվանափոխվել է Արամի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի պատվին, ով բնակվել է այս փողոցի համար 9-ը տանը: Ռեստորաններ այցելելու մշակույթը Հայաստանում սկսել է զարգանալ վերջերս, բայց արդեն Երևանի ռեստորանները ոչ մի բանով չեն զիջում Փարիզի կամ Հռոմի ռեստորաններին: «Էմփայր Սթրիթ» ռեստորանը հայկական, ռուսական, եվրոպական և հեղինակային խոհանոցների լավագույն ավանդույթների մարմնավորումն է: Ռեստորանը առաջարկում է գինիների լայն տեսականի, լցնովի գարեջուր, գրիլ և իսկական հայկական խորոված: Ընդունվում են նաև բանկետների, ֆուրշետների և կորպորատիվ հավաքույթների և այլ միջոցառումների պատվերներ: «Էմփայր Սթրիթ» ռեստորանում պաշտամունքային է համերի այբուբենը, առողջ և սննդարար ճաշատեսակները, ինչպես նաև իրական խոհարարների դասական բաղադրատոմսերը: «Էմփայր Սթրիթ» հարմարավետ ռեստորանի ուտեստների նրբաճաշակ համը կդարձնի Ձեր առօրյան անմոռանալի, եզակի և բացառիկ:
Լաունջ բար
Հյուրանոցի անբաժան մասնիկ է կազմում հարմարավետ լաունջ բարը: Այստեղ տիրող թեթև և հանգիստ մթնոլորտն իդեալական համապատասխանում է ինչպես հանգստի, այնպես էլ գործնական հանդիպումների և բանակցությունների համար: Լաունջ բարում կարող եք համտեսել բնական և զովացուցիչ հյութեր, սենդվիչներ, աղցաններ, աղանդերներ, հայկական գինիների տեսականի և իհարկե, իսկական հայկական կոնյակ սիգարով:
Ամառային սրճարան
Առաջարկում ենք անցկացնել Ձեր առօրյան, ինչպես նաև գործնական հանդիպումները «Դայմոնդ Հաուս» հյուրանոցի ամառային սրճարանում, որտեղ կարող եք ըմպել մեկ բաժակ սուրճ, համտեսել տարբեր աղանդեր և ուղղակի հաճելի ժամանակ անցկացնել:


ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Շուրջօրյա ընդունման և բնակեցման ծառայություն
• Համարների շուրջօրյա սպասարկում՝ room service
• Համարների ամենօրյա մաքրում
• Հյուրանոցի ողջ տարածքում անվճար Wi-Fi ևինտերնետ
• Դռնապանի ծառայություն
• Տրանսֆեր օդանավակայանից հյուրանոց և հակառակ ուղղությամբ
• Վերելակ
• Արթնացման զանգ
• Ռեստորան
• Լոբի-բար
• Ամառային կաֆետերիա, սրճարան

• Կոնֆերանս դահլիճ
• Հանդիսությունների, ֆուրշետների կազմակերպում
• Բիզնես կենտրոն
• Լվացքատուն և քիմ մաքրման ծառայություն
• Լրացուցիչ մահճակալ
• Տոմսերի ամրագրում
• Էքսկուրսիաների կազմակերպում
• Ուղեբեռի սենյակ
• Ավտոկայանատեղի
• Հեծանիվների վարձույթ
• Ընդունվում են կրեդիտ քարտերի հիմնական տեսակները (Visa, Master, Maestro, Amex):