ՎետԼայն կենդանաբուժական կլինիկա

1537
Հայաստան, Երևան, Կոմիտասի 6
Հեռ.՝ (+374 10) 279999, (011) 279999, (+374 91) 419017
http://www.vetline.am

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Կլինիկայի անձնակազմը`բարձրակարգ մասնագետներ են, որոնք ձգտում են ոչ միայն պահպանել և բարելավել ձեր կենդանու առողջությունը, այլև ստեղծել առավելագույնս ջերմ ու հարմարավետ միջավայր կլինիկա այցելության ժամանակ ինչպես տիրոջ, այնպես էլ նրա սիրած կենդանու համար: «ՎետԼայն» կենդանաբուժական կլինիկան գեղեցկություն և առողջություն է պարգևում Ձեր կենդանիներին: Յուրաքանչյուր մարդ,որն ունի ընտանի կենդանի, ձգտում է ապահովել նրան առողջ ու երջանիկ կյանքով: Դուք խնամում եք կենդանուն, հոգ եք տանում նրա մասին, հետևում եք նրա ինքնազգացողությանը և, եթե ուշադիր և հոգատար եք, ապա հասկանում եք, որ Ձեր կենդանուն պարբերաբար անհրաժեշտ է որակյալ օգնություն: Այդ դեպքում Դուք դիմում եք անասնաբուժական կլինիկա:


Ծառայություններ

•Թերապիա
•Գաստրոէնտերոլոգիա
•Վիրաբուժություն
•Պատվաստում
•Մաշկաբանություն
•Չիպավորում
•Որովայնային ՈւՁՀ
•Ստերիլիզացում և ամորձատում
•Հետվիրահատական ​​ստացիոնար
•Շների վարսահարդարում
•Զոոտաքսի
•Ուլտրաձայնային սկալեր
•Բժիշկ տանը:


«ՎետԼայն» կենդանաբուժական կլինիկայի մասնագետները հարկ եղած դեպքում պատրաստ են շուրջօրյա օգնություն ցուցաբերել Ձեր սիրած կենդանուն: Մեր բժիշկները գրագետ կերպով կանցկացնեն պրոֆիլակտիկ զննում և հակամակաբուծական մշակում, կանեն անհրաժեշտ պատվաստումները, կբացահայտեն թաքնված հիվանդությունները: Մեր կլինիկայի բժիշկներին հասանելի են ցանկացած անասնաբուժական պրոցեդուրաները, այդ թվում նաև բարդ վիրաբուժական միջամտությունները: Մեր կլինիկայում յուրաքանչյուր կենդանուն անհատական մոտեցում է ցուցաբերվում: Մեր մասնագետները պարբերաբար որակավորվում են այս ոլորտում աշխատող ռուսական և արտասահմանյան առաջնորդների մոտ: Մեր հաջողության գրավականը լավ համբավի ձեռքբերումն է մեր հաճախորդների մոտ:


ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

•Մենք աշխատում ենք շուրջօրյա: Յուրաքանչյուր կանչին արձագանքում ենք հնարավորինս արագ: Մեզ կարող եք զանգահարել ցանկացած արտակարգ իրավիճակներում:
•Կլինիկայի ժամանակակից սարքավորումները և բժիշկների մեծ փորձը թույլ են տալիս հաջողությամբ լուծել նույնիսկ բարդ խնդիրները:
•«ՎետԼայն» կլինիկայի հատուկ մթնոլորտը: Մեզ համար կարևոր է ապահովել սպասարկման բարձր որակը` հարգանքով վերաբերվելով Ձեզ և կենդանուն: Եթե Դուք այցելել եք մեր բուժարանը, ապա Ձեր տրամադրության տակ է հարմարավետ սպասման սրահը և համացանցի հասանելիությունը: