ՄԱԼԵՏՏԻ բժշկական կենտրոն

3414

Հայաստան, Վ. Սարգսյան փող. 10 շենք, 1-ին հարկ, №130
Հեռ.(+37410) 583664
E-Mail: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
www.maletti.am


ՄԱԼԵՏՏԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ

ՄԱԼԵՏՏԻ բժշկական կենտրոնն առաջարկում է դեպի գեղեցկություն տանող ամենավստահելի ուղին։ Մենք խնդիրների դեմ պայքարում ենք հիմքից, նորագույն սարգավորումներով, բարձրակարգ մասնագետների օգնությամբ և մեկընդմիշտ։
ՄԱԼԵՏՏԻ բժշկական կենտրոնում մատուցվում են հետևյալ ծառայությունները.
• Գինեկոլոգիական հետազոտություններ՝ ախտորոշում, բուժում, նորագույն սարքավորումներ, ոչ ինվազիվ մեթոդներ և փորձառու մանկաբարձ-գինեկոլոգ։
• Ֆիզիոթերապևտիկ ծառայություններ՝ բուժական մերսում, անհատական բուժական ֆիզկուլտուրա և այլն։ Գեղեցիկ կեցվածքի և ողնաշարային խնդիրների լուծումը կարող եք վստահել մեզ։
• Մաշկային հիվանդությունների բուժում՝ մաշկային խնդիրներ, անհարթ մաշկ, պիգմենտային բծեր և հիվանդ եղունգներ, ցելյուլիտ և այլն:
• Կոսմետոլոգիական ծառայություններ՝ մաշկի մաքրման ամենատարբեր մեթոդներ, մազահեռացման ամենաժամանակակից տարբերակներ, ուրվագծային պլաստիկա ներարկումների միջոցով, դաջվածքների ու սպիների վերացում, պրոբլեմային մաշկի համալիր բուժում և այլն։

• Պրոֆեսիոնալ մանիկյուր, պեդիկյուր, վարսահարդարում, դիմահարդարում։ Այս ամենը՝ ՄԱԼԵՏՏԻ բժշկական կենտրոնում։
Մենք կիրառում ենք համաշխարհային առաջատար կոսմետոլոգիական լաբորատորիաների ժամանակակից կոսմեցեվտիկան և պրոֆեսիոնալ միջոցները: Օգտագործվող կոսմետիկ միջոցներ
Դեմքի համար՝
"CHRISTINA COSMETICS" (Իսրայել), "Academie Scientifique De Beaute" (Ֆրանսիա), կոսմետիկ գիծ HYALOGY (FORLLE `D, Ճապոնիա), "Botox" (Allergan, ԱՄՆ), "PromoItalia" (պրոֆեսիոնալ Կոսմետիկա, կոկտեյլներ մեզոթերապիայի համար, Իտալիա), Vivacy® ֆրանսիական լաբորատորիաի արտադրված ֆիլերներ, PREMIUM, BIODERMA:
Մարմնի համար՝
"Christina" և "Academie":


ԱԽՏՈՐՈՇՈՒՄ և ԲՈՒԺՈՒՄ

Մեր կենտրոնում իրականացվում են ուլտրաձայնային հետազոտության հետևյալ տեսակները՝
•Որովայնի խոռոչի ՈՒՁՀ` լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի
•Լեղապարկի ՈՒՁՀ ֆունկցիայի որոշմամբ
•Երիկամների և մակերիկամների ՈՒՁՀ
•Միզապարկի ՈՒՁՀ մնացորդային մեզի որոշմամբ
•Թքագեղձերի ՈՒՁՀ •Փափուկ հյուսվածքների ՈՒՁՀ
•Աչքի ՈՒՁՀ (օտար մարմիններ, ուռուցքներ, ցանցաթաղանթի շերտազատում)
•Հոդերի ՈՒՁՀ` կոնքազդրային, ծնկան, ուսային հոդերի, նորածինների և մեծահասակների (վնասվածքների, բորբոքային հիվանդությունների դեպքում)
•Վահանագեղձի ՈՒՁՀ, պարանոցի լիմպատիկ և մագիստրալ անոթների ՈՒՁՀ
•Կոնքի օրգանների ՈՒՁՀ և ներհեշտոցային ՈՒՁՀ
•Կրծքագեղձերի և լիմֆատիկ հանգույցների ՈՒՁՀ
•Ֆոլիկուլների աճի և զարգացման մոնիտորինգ` ֆոլիկուլոմետրիա
•Պտղի ՈՒՁՀ հղիության վաղ շրջաններում
•Արգանդ-ընկերքային շրջանառության դոպլերոգրաֆիկ գնահատում:


ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ

ՄԱԼԵՏՏԻ կլինիկան առաջարկում է բացառիկ ախտորոշիչ սարքավորում` FC 150, Գերմանիայի արտադրության (Carl Zeiss Surgical GmbH), որը իրենից ներկայաւցնում է տեսակոլպոսկոպ:
Տեսակոլպոսկոպիան արգանդի վզիկի հիվանդությունների ախտորոշման մեջ մի նոր խոսք է: Այս պահին արգանդի վզիկի հիվանդությունների ամենաժամանակակից, ամենաանցավ և արդյունավետ բուժման եղականակը Սուրգիթրոն սարքով բուժումն է (Surgitron, Ellman International, Inc., USA):
Սուրգիթրոնը թույլ է տալիս բուժել բազմաթիվ հիվանդագին վիճակներ, օրինակ.
արգանդի վզիկի էրոզիա; սեռական օրգանների` ցանկացած տեղակայման կոնդիլոմաներ, պապիլոմաներ; արգանդի վզիկի լեյկոպլակիա; արգանդի վզիկի դիսպլազիա` թեթև աստիճանի; լորձաթաղանթի գեմանգիոմաներ; հեշտոցի, վուլվայի, վզիկային պոլիպներ; արգանդի վզիկի սպիավոր դեֆորմացիա:

Արգանդի վզիկի կրիոթերապիա

Բուժման այս եղանակը դիաթերմոկոագուլյացիայի նման կոպիտ չի ազդում հյուսվածքների վրա, և, իհարկե, չի առաջացնում սպիացում: Բոլոր գործողությունները կատարվում են հաշված րոպեների ընթացքում (5 րոպեից ոչ ավել): Բուժումը բացարձակ անարյուն է, քանի որ գերցածր ջերմաստիճանների ազդեցությամբ արյունատար անոթները կրճատվում են: Կրիոդեստրուկցիայից հետո հիվանդները դիսկոմֆորտի զգացում չունեն, դիտվում է միայն փոքրաքանակ հեղուկ արտադրություն, որը որպես կանոն շարունակվում է 7-10 օր:


ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր կենտրոնում կիրառվում են մաշկային հիվանդությունների, մաշկի էսթետիկ թերությունների բուժման նորագույն տեխնոլոգիաներ: Ընդունելությունը կատարում են փորձառու մաշկաբանները, որոնք ունեն նաև կոսմետոլոգիայի և լազերային թերապիայի գծով մասնագիտացումներ:
ՄԱԼԵՏՏԻ կենտրոնը առաջարկում է բուժում՝
•Վիրուսային ինֆեկցիաների (հերպես, պապիլոմա, կոնտագիոզ մոլլուսկ, կոնդիլոմա)
•Էկզեմայով արտահայտվող հիվանդություններ (շփումային, սեբորեային, աթոպիկ դերմատիտ, նեյրոդերմիտ և այլն)
•Թեփոտումով արտահայտվող հիվանդությունների (իխտիոզ, քսերոզ)
•Եղնջացանի, ալերգիկ դերմատիտների
•Կորյակային ցանի և այլն:


ՖԻԶԻՈԹԵՐԱՊԻԱ

Ֆիզիոթերապիայի հիմնական նպատակն է հիվանդության բուժման մեջ լավագույն էֆեկտի հասնելը, առանց օրգանիզմը ծանրաբեռնելու:
Ֆիզիոթերապիայի նշանակման ցուցումները` ողնաշարի և հոդերի հիվանդություններ; ցավային համախտանիշ; հետվիրահատական վիճակ; ոսկրա-մկանային ապարատի վնասվածքներ; նևրոլոգիական ռեաբիլիտացիա; կպումային պրոցեսներ; արգանդնի և հավելումների քրոնիկ բորբոքում; դաշտանային ցիկլի խանգարումներ; արգանդի հիպոպլազիա և գենիտալ ինֆանտիլիզմ; ուռոլոգիական և այլ հիվանդություններ:
Ֆիզիոթերապիան հատկապես արդյունավետ է կոմպլեքս բուժման շրջանակներում:
ՄԱԼԵՏՏԻ կենտրոնը առաջարկում է հետևյալ ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ՝
դեղորայքային էլեկտրոֆորեզ; մագնիսոթերապիա; լազերային թերապիա; էլեկտրոստիմուլյացիա; ուլտրաձայն և դեղանյութերի ֆոնոֆորեզ; գերբարձր հաճախականության թերապիա; դարսոնվալիզացիա; ուլտրաձայնային ինհալյացիա; ապարատային լիմֆոդրենաժ:


ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԷՍԹԵՏԻԿԱ

Լազերային հղկումը բուժման համեմատաբար նոր մեթոդ է, որը նվազեցնում է դեմքի կնճիռներն ու վերացնում է մաշկի այնպիսի թերություններ, ինչպիսիք են ակնեից առաջացած սպիները: Մաշկի վրա ուղղվում է կարճ, կենտրոնացված, պարբերական լուսարձակում: Լայն ճանաչում գտած այս գործընթացը հայտնի է նաև այլ անվանումներով` լազաբրազիա, լազերային փիլինգ կամ հյուսվածքների լազերային գոլորշացում:
Եթե աչքերի և բերանի շրջանում կամ ճակատի վրա կնճիռներ են նկատվում, ակնեի հետևանքով սպիներ են առաջանում կամ մաշկի ձգումից խնդիրներ եք ձեռք բերում, ապա մաշկի լազերային հղկումը հենց ձեզ համար է:
CO2 լազերը գոլորշացնում է մաշկի մակերեսային վնասված բջիջները և, սահմանափակելով մաշկի կողմից կլանվող տաքության քանակը, նվազեցնում է վնաս կրելու ռիսկի հավանականությունը:


ELOS

ELOS երիտասարդացումը բացարձակ անվնաս միջամտություն է, քանի որ մաշկի ջերմության չափումը կատարվում է ամեն իմպուլսի հետ: ELOS երիտասարդացումը միջամտություն է, որը խստորեն վերահսկվում է համակարգչային ախտորոշման հատուկ տվիչներով: Բժիշկը միջամտության ընթացքում ուղղում է ռադիոհաճախականության և իմպուլսային լույսի էներգիաների ինտենսիվությունը` հաշվի առնելով մաշկի անհատական առանձնահատկությունները և յուրաքանչյուր այցելուի ռեակցիան: ELOS երիտասարդացումը սովորաբար կիրառվում է ձեռքերի և դեմքի վրա: ELOS երիտասարդացման կուրսը կազմված է 4-6 միջամտությունից, որոնք իրականացվում են 3-5 շաբաթ ընդմիջմամբ:

ELOS- թերմոլիֆտինգը մաշկի վրա ոչ ինվազիվ ազդեցության բացառիկ տեխնոլոգիա է, որը հիմնված է լուսային (օպտիկական) էներգիայի և բարձր հաճախականությամբ հոսանքի (ռադիոալիքների) զուգորդման վրա: Միջամտության առանձնահատկությունն է նրա ուղղվածությունը` լուսային էներգիան և ռադիոալիքները մաշկի սահմաններից դուրս չեն գալիս, իսկ մշակվող մակերևույթի ակտիվ սառեցումը օգնում է խուսափել էպիդերմիսի գերտաքացումից` նվազեցնելով կողմնակի երևույթների հնարավորությունը: Բուժման կուրսի ընթացքում անհրաժեշտ է հետևել բժշկի նշանակումներին և խորհուրդներին:

ELOS` Էսթետիկ թերությունների շտկում

Էսթետիկ թերությունների շտկման ավելացող կարիքը խթանում է ժամանակակից ֆիզիոթերապևտիկ տեխնոլոգիաների որոնումը և մշակումը: Այժմ կոսմետոլոգիայի հիմնական տենդենցն է միջամտության արդյունավետությունը` համադրված իր անվտանգության (բարդացումների մինիմալ ռիսկով) և վերականգնաման կարճ ժամանակահատվածի հետ:
ELOS տեխնոլոգիան իմպուլսային լուսային ճառագայթման և ռադիոհաճախական դիապազոնում բարձր հաճախականությամբ բիպոլյար էլեկտրական հոսանքի միաժամանակյա ազդեցությունն է:
Տվյալ մեթոդի կիրառման ցուցումներ՝ արտահայտված կուպերոզ; ռոզացեա; անոթային “աստղիկներ”, տելեանգիէկտազիաներ; անգիոմաներ; հեմանգիոմաներ; կարմիր բծեր (винные пятна); ցանկացած ծագման պիգմենտավորում (պեպեններ, ծերունական բծեր, արևային լույսից առաջացած հիպերպիգմենտացիա); մաշկի կառուցվածքի և գույնի հավասարեցում (արևային էլաստոզ, ծերունական կերատոմաներ, լայնացած ծակոտիներ, պոստակնե, մանր կնճիռներ): ELOS տեխնոլոգիայով կուպերոզի բուժման ժամանակ չկա այնպիսի կողմնակի երևույթ, ինչպիսին մոտ անոթների լայնացումն է և կուպերոզի վատացումը:
Անոթային աստղիկների վերացման իդեալական արդյունք ստանալու համար կպահանջվի երեքից յոթ միջամտություն: Ակնեի լազերային բուժումը իրականացվում է կուրսով: Սովորաբար ԷԼՕՍ բուժման կուրսը բաղկացած է լինում 8–10 միջամտություններից (շաբաթական 2 միջամտություն), բայց երբեմն ավել միջամտությունների կարիք է լինում:


ԴԵՄՔԻ ԵՎ ՄԱԶԵՐԻ ԷՍԹԵՏԻԿԱ


Դեմքի կոսմետիկ խնամքի հիմնական խնդիրներն են մաշկի նորմալ գործառույթների պահպանումը և վաղաժամ ծերացման կանխումը: Մաշկի յուրաքանչյուր տեսակ կարիք ունի տարբեր կոսմետիկ միջոցների` տարիքային խմբին և անհատական առանձնահատկություններին համապատասխան:
Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝
•Ոչ տրավմատիկ մաքրում
•Դեմքի մերսում
•Քիմիական պիլինգ. 3 տեսակի` թեթև (մակերեսային), միջին և խորքային:

•Պլազմոլիֆթինգ. բացառիկ նորարարական շվեյցարական տեխնոլոգիա, որը օգտագործում է մարդու սեփական արյան ներուժը երիտասարդացման ցնցող արդյունքներ ստանալու համար:
•Դեմքի բոտուլինոթերապիա. ցուցումներ՝ Ճակատի շրջանում միմիկ կնճիռների, վզի, բերանի կողքի, դեկոլտեի շրջանի, միջհոնքային և պերօրբիտալ (աչքերի շուրջ), քթային կամարի, կզակի հորիզոնական և ուղղահայաց կնճիռների հարթեցում:
•Բիոռեվիտալիզացիա՝ գիալուրոնաթթուն ներարկվում է մաշկի մեջ բազմաթիվ ներարկումների օգնությամբ:
•Մեզոթերապիա՝ դեղանյութերի անմիջապես խնդրահարույց շրջան ներմուծելու ներարկումային մեթոդ:
•ՈՒրվագծային պլաստիկա՝ դեմքի ձևի, շուրթերի, քթաշուրթային գծերի շտկումն է տարբեր նյութերի` ֆիլերների տեղային ներարկումների օգնությամբ:
•Պրոբլեմային մաշկի շտկում
•Մազերի պլազմոլիֆթինգ և մեզոթերապիա:


ԷՊԻԼԱՑԻԱ


ՄԱԼԵՏՏԻ կենտրոնում մենք առաջարկում ենք մազահեռացման հետևյալ տարբերակները՝

•ELOS էպիլացիա

Elos մազահեռացումն անցանկալի մազերից ընդմիշտ ազատվելու հրաշալի եղանակ է: Այն մշակվել է իսրայելական Syneron ընկերության կողմից առաջատար բժշկական ինժեներների և բժիշկների հետ համագործակցությամբ:

• Էլեկտրոէպիլացիա

ՄԱԼԵՏՏԻ կենտրոնում էլեկտրոէպիլացիան իրականացվում է նորագույն սարքավորման օգնությամբ և ոչ մի անհարմարություն չի պատճառում: Ընդամենը մի քանի միջամտություններից հետո տեղի է ունենում անցանկալի մազերի լրիվ հեռացում, ընդ որում ձեռքբերված արդյունքը պահպանվում է ընդմիշտ:

• Բիոէպիլացիա

Մազերի անցանկալի աճը ամենացավոտ խնդիրներից մեկն է կոսմետոլոգիայում: Դրանով է պայմանավորված մազահեռացման մեթոդների առատությունը:
Այդպիսի մեթոդներից է բիոմազահեռացումը (կամ մոմային մազահեռացում)` հատուկ մոմերի օգնությամբ մեզերի հեռացումը: Մոմերը պատրաստվում են սոճու խեժի հիմքի վրա տարբեր հավելումներով:


ՄԱՐՄՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԷՍԹԵՏԻԿԱ



•VELA SHAPE մարմնի մոդելավորում
•Մարմնի մեզոթերապիա
•Կարբoքսիթերապիա
•Միոստիմուլացիա
•Պրեսոթերապիա
•Բոտուլինոթերապիա գերքրտնարտադրության բուժման համար


Մենք նաեւ առաջարկում ենք`


Հնդկեղեգնային մերսումով հանգստացնող ծրագիր`
•Գնդերով ասիական մերսումով տոնուսավորող ծրագիր
•Թունազերծման (детоксикация) և կազմվածքի մոդելավորման ստոուն-ծրագիր
•Մերսում
•Պարուրում
•Տղամարու էսթետիկա՝ կոսմետիկ և խնամքի ծրագրեր հատուկ տղամարդկանց համար:


ԻՄԻՋ ՍՏՈՒԴԻԱ


•Մազերի խնամք
•Կտրվածքներ
•Ներկում
•Բուժում
•Դիմակներ
•Լամինացում
•Գլխի մերսում
•Երեկոյան սանրվածք
•Հարսանեկան սանրվածք
•Դեմքի դիմահարդարում


•Կնոջ դասական մատնահարդարում
•Տղամարդու դասական մատնահարդարում
•Եվրոպական մատնահարդարում
•Եղունգների մոդելավորում
•Ապարատային մատնահարդարում
•Եղունգների արհեստական աճեցում
•Կնոջ ոտնահարդարում
•Տղամարդու ոտնահարդարում
•Ապարատային ոտնահարդարում
•Եղունգների բուժում
•Ձեռքերի պարաֆինոթերապիա
•Ոտքերի պարաֆինոթերապիա: