Sputnik–ն ասում է այն, ինչի մասին լռում են մյուսները

Sputnik լրատվական գործակալությունը գլոբալ մեդիաշուկայում սկսել է աշխատել 2014 թ.–ի նոյեմբերի 10–ից։ Sputnik–ը ներկայացնում է բազմաբևեռ աշխարհը, որտեղ յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային շահերը, մշակույթը, պատմությունը, ավանդույթները։ Այն մասին, թե ինչ տեղ է զբաղեցնում հայկական մեդիա շուկայում Sputnik Armenia-ն, ինչ ուղղվածություն ունեն ծրագրորը և հաղորդումները՝ պատմում է Sputnik Armenia-ի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը:

 

Sputnik լրատվական գործակալությունը գլոբալ մեդիաշուկայում սկսել է աշխատել 2014 թ.–ի նոյեմբերի 10–ից։ Sputnik–ը ներկայացնում է բազմաբևեռ աշխարհը, որտեղ յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային շահերը, մշակույթը, պատմությունը, ավանդույթները։ Այն մասին, թե ինչ տեղ է զբաղեցնում հայկական մեդիա շուկայում Sputnik Armenia-ն, ինչ ուղղվածություն ունեն ծրագրորը և հաղորդումները՝ պատմում է Sputnik Armenia-ի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը:



-Գործակալությունը միաժամանակ և՛ այլընտրանքային լրատվական բովանդակության մատակարար է, և՛ ռադիոհեռարձակող։ Sputnik–ի թիրախն ամբողջությամբ արտասահմանյան լսարանն է։ Աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում գործող Sputnik–ի խմբագրությունները վարում են իրենց կայքերն ու հեռարձակում տեղական ռադիոկայանների ստուդիաներից։ Աշխարհի 30 լեզուներով Sputnik–ի ռադիոհեռարձակման ժամերի ընդհանուր քանակը 2015 թ.–ին արդեն գերազանցել է օրական 800 ժամը աշխարհի 130 քաղաքում, 34 երկրում։
-Ի՞նչ դիապազոնով է հեռարձակվում Sputnik–ը:
-Գործակալությունն ունի ինչպես Հայաստանում, այնպես ել այլ երկրներում իր մուլտիմեդիոն մամուլի կենտրոնները, կայքերի համար ստեղծում է բացառիկ կոնտենտ, իրականացնում է ռադիոհեռարձակում տեղական լսարանի համար։ Ռադիոհեռարձակումը գործելու է միայն ժամանակակից ձևաչափերով` FM-դիապազոնով, DAB/DAB+ (Digital Radio Broadcasting), HD-Radio թվային ձևաչափերով, ինչպես նաև բջջային հեռախոսներում և համացանցում։ Մեր ռադիոհեռարձակումը կարելի է նաև ունկնդրել www.sputnikarmenia.ru մեր մուլտիմեդիոն կայքում:
-Ի՞նչ լեզուներով է հեռարձակվում Sputnik–ը աշխարհում:
-Sputnik–ը ստեղծում է իր մուլտիմեդիոն բովանդակությունն ու հեռարձակվում է ռուսերեն, հայերեն, աբխազերեն, ադրբեջաներեն, անգլերեն, արաբերեն, վրացերեն, իսպաներեն, ղազախերեն, թաթարերեն, ղրղըզերեն, չինարեն, քրդերեն, լատիշերեն, մոլդովերեն, գերմաներեն, տաջիկերեն, լեհերեն, պորտուգալերեն, փուշթուն, սերբերեն, թուրքերեն, ուզբեկերեն, ուկրաիներեն, ֆիններեն, ֆրանսերեն, հինդի, էստոներեն, ճապոներեն լեզուներով։
Sputnik ապրանքանիշով թողարկվում են շուրջօրյա լրատվական ժապավեններ անգլերեն, իսպաներեն, արաբերեն, չինարեն լեզուներով։ Վաշինգտոնում, Կահիրեում, Պեկինում և Մոնտևիդեոյում լուրերի անդադար թողարկման համար տարածաշրջանային խմբագրություններն աշխատում են 24/7 ռեժիմով։
Sputnik–ի ֆոտո–ծառայությունն ամբողջ աշխարհում գործող ֆոտո–թղթակցային ցանց է:
-Արդեն ավելի քան մեկ տարի Sputnik Armenia լրատվական գործակալությունը գործում է Հայաստանում: Ինչպիսի՞ տեղ է նա զբաղեցնում հայկական մեդիա շուկայում:
-Քանի որ զուտ լրատվական ռադիո Հայաստանում առայժմ չի եղել, Sputnik Հայաստանը զբաղեցնում է իր յուրահատուկ տեղը: Նորությունների բովանդակությունը և քանակը այնքան բազմազան է եւ գրեթե անսահման, որ տեղեկատվությունները հասնում են ունկնդրին մշտապես թարմացված: Իհարկե, բացի լրատվական նյութերից մենք պատրաստում ենք ծրագրեր, հաղորդումներ, որտեղ քննարկվում են տարբեր թեմաներ և հասարակությանը հուզող հարցեր: Մեր ուղղվածությունը այսպիսին է, որ եթերում չկա գովազդ, և շատերին դա դուր է գալիս: Չկա գովազդ նաև մեր կայքում:
-Հայաստանում հեռարձակումը իրականացվում է ռուսերեն և հայերեն լեզուներով: Ի ՞ նչ ուղղվածություն ունեն հայկական ծրագրերը:
-Մեր հեղինակային նախագծերն են`՝
•Արամ Չախոյանի "Տետ-ա-տետ" ծրագիրը, ինչպես նաև իր հեղինակային նախագիծը "Այլ նորություններ", որտեղ ներկայացվում են այն լուրերը, որոնք չեն տեղադրվել 10 ամենա կարևոր լուրերում՝ Հայաստանից եւ աշխարհից:
•Արման Վանեսկեղյանի "Իրականում" ամենօրյա վերլուծական ծրագիրը, որտեղ ներկայացված է նրա հեղինակային կարծիքը ընթացիկ արտաքին քաղաքական իրադարձությունների և Կովկասյան տարածաշրջանի Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի համար այդ իրադարձությունների ազդեցություն վերաբերյալ:
•Կարեն Ավետիսյանի "Հայաստանի Գանձերը" ծրագիրը, դա հաղորդաշար հայոց պատմության եւ մշակույթի նշանավոր դեպքերի եւ դեմքերի մասին; նրա "Արտբոքս" ծրագիրը - զրույց ստուդիայում հաղորդման հյուրերի հետ՝ արվեստի և մշակույթի մասին:
•Ամալի Պապյանի "Շրջանակից դուրս" տեղեկատվական նախագիծը, որը պատմում է հայկական հասարակությունում սոցիալապես նշանակալից իրադարձությունների մասին: